ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Visa Infinite քարտը սահմանում է անհատականացված սպասարկման նոր ստանդարտ' ապահովելով բացառիկ առավելությունների հասանելիություն, ճանապարհորդության և գնումների պաշտպանություն:
Visa Infinite Visa միջազգային վճարային համակարգի ամենահեղինակավոր քարտն է, որը նախատեսված է բարձր եկամուտներ ունեցող, ապահովված և պահանջկոտ անձանց համար:
Visa Infinite վճարային քարտերը պրեմիում դասի քարտեր են, որոնք հնարավորություն են ընձեռում օգտվել լավագույնից: Այն ներառում է հատուկ արտոնությունների մի ամբողջ փաթեթ` ուղևորությունների, ռեստորանների,գնումների, սպորտի, երաժշտության, արկածների և կյանքի այլ վայելքների համար.
♦ հատուկ արտոնություններ Լյուքս կարգի հյուրանոցներում (Visa Luxury Hotels Collection)
♦ մինչև 75% զեղչ աշխարհի 50.000 հյուրանոցներում
♦ միջազգային աջակցման ցանց (GCAS)
- տեղեկատվության տրամադրում և խորհրդատվության մատուցում
- կորցրած կամ գողացված քարտի մասին տեղեկացում
- քարտի շտապ փոխարինում նոր քարտով
- կանխիկի շտապ տրամադրում քարտի բացակայության դեպքում
♦ բժշկական և իրավաբանական հարցերով խորհրդատվություն
♦ քարտով կատարված գնումների ավտոմատ ապահովագրում և երկարաձգված երաշխիք
♦ միջազգային մակարդակի զեղչային ծրագիր և խնայողությունների հնարավորություն:
Քարտը իր մեջ ներառում է հատուկ Visa Infinite քարտերի համար մշակված ապահովագրական ծրագիրը և ընձեռում է բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Այս հավելյալ ծառայությունը հնարավորություն է տալիս Ձեզ վստահությամբ մեկնելու աշխարհի ցանկացած երկիր` համոզված լինելով, որ Ձեր գրեթե բոլոր ցանկությունները իրագործելի են:
Visa Infinite քարտապանների համար գործում է անվճար այցելություններ (տարվա մեջ 6 անգամ) օդանավակայանների Lounge Key սպասասրահներ:
Visa Infinite քարտի հետ զուգահեռ անվճար տրամադրվում է Priority Pass ծրագրի անդամակցության քարտ, որը հնարավորություն է ընձեռում մուտք գործել օդանավակայանների աշխարհում ավելի քան 900 VIP հանգստի գոտիներ, վճարելով սահմանված սակագինը:
Visa Infinite քարտապանների համար նախատեսված արտոնությունների ծրագրին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ
Visa Infinite քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք http://www.visapremium.com/ կայք:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am