Գլխավոր / Նորություններ
Նորություններ
Հունվար 20, 2012
Աշխատավարձային նախագծի շրջանակներում սակագնային փոփոխություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տեղեկացնում է, որ Բանկի աշխատավարձային նախագծի շրջանակներում տրամադրվող պլաստիկ քարտերով գործառնությունների սակագնում տեղի են ունեցել փոփոխություններ:


Ավելին
Հունվար 20, 2012
<Խորենացի> մասնաճյուղ

Հարգելի հաճախորդ,

2011թ.-ի` "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲԸ աշխատանքներն ամփոփելու արդյունքում` ապահովագրական պոլիսների տրամադրման ոլորտում լավագույնն է ճանաչվել "Խորենացի" մասնաճյուղը:


Ավելին
Հունվար 17, 2012
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ , 1 գրամ ոսկու դիմաց սահմանել է հետևյալ պայմանները.

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տեղեկացնում է, որ հունվարի 17-ից` ֆիզիկական անձանց կողմից գրավադրվող 1 գրամ ոսկու դիմաց սահմանվել են հետևյալ պայմանները.

583 հարգ - 10 500 դրամ

750 հարգ - 13 500 դրամ

860 հարգ - 15 500 դրամ

900 հարգ - 16 200 դրամ

958 հարգ - 17 300 դրամ

999 հարգ - 18 000 դրամ

 


Ավելին
Հունվար 13, 2012
Գրանցվել է նոր մասնաճյուղ

Հարգելի հաճախորդներ,

Հայտնում ենք Ձեզ, որ “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն համալրվել է ևս մեկ մասնաճյուղով: Գրանցվել է “Սեբաստիա” մասնաճյուղը, որը գտնվում է Երևան քաղաքի Րաֆֆու փողոց, 77 շենք, շինություն 60 հասցեում: Մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը: “Սեբաստիա” մասնաճյուղի գրանցմամբ “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ”-ի մասնաճյուղերի քանակը դարձավ 29:

2012թ. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նախատեսում է բացել նոր մասնաճյուղեր նաև հանրապետության մարզերում:


Ավելին
Հունվար 12, 2012
Տոկոսադրույքի փոփոխություն

Ցանկանում եք ներդնել ավանդ` դրամով, դոլարով, եվրոյով կամ ռուբլիով: Այցելեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ և ներդրեք Ձեր գումարը շահավետ տոկոսադրույքներով "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ - ՇԱՀԱՎԵՏ" ավանդատեսակի շրջանակներում, որի դրամային ներդրման տոկոսադրույքը կազմում է` 13%, հունվարի 16-ից սկսած: Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ֆիզիկական անձանց ավանդներ բաժնում:


Ավելին
Հունվար 09, 2012
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերսկսել է իր աշխատանքը

Հարգելի հաճախորդ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  վերսկսել է իր աշխատանքը ս.թ.-ի հունվարի 9-ից և կրկին պատրաստ է մատուցել Ձեզ իր ծառայությունները:


Ավելին
Դեկտեմբեր 27, 2011
"ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրում

Համաձայն "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲԸ Խորհրդի 16 սեպտեմբերի 2011 թվականի թիվ 228-Ա որոշման` "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲԸ բաժնետեր ՔՐԻՍՏԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ ընկերությունը ս/թ դեկտեմբերի 19-ին համալրեց բանկի կանոնադրական կապիտալը 4 մլրդ. 50 միլիոն դրամով: Ներկայումս "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲԸ փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 17 մլրդ. 500 միլիոն դրամ:


Ավելին
Դեկտեմբեր 15, 2011
Ապահովագրություն

“Հայբիզնեսբանկ” ՓԲԸ–ն այժմ արդեն առաջարկում է ապահովագրական ընկերությունների հետ համատեղ մշակված տարբեր ապահովագրական պոլիսներ:


Ավելին
Դեկտեմբեր 10, 2011
Մենք արդեն 20 տարեկան ենք

Դեռ շատ իրադարձություններ են մեզ սպասում առջևում, կայուն և վստահելի մնալ 2 տասնամյակ այդքան էլ քիչ չէ : Այսօր, արդեն 20տարի լինելով Ձեր կողքին  և թերթելով անցյալի էջերը, առավել քան վստահ է հնչում` "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ապագայի հուսալի ճանապարհ:


Ավելին
Դեկտեմբեր 09, 2011
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց Շուշի մասնաճյուղը սկսում է իր գործունեությունը

Շարունակելով մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը այսօր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց  Շուշի մասնաճյուղը սկսում է իր գործունեությունը: Լինելով Բանկի 28-րդ մասնաճյուղը, իսկ  ԼՂՀ-ում`  7-րդը, այն գտնվում է Ն. Դուման 2 շենք 1 հարկ N 72 հասցեում: 


Ավելին
88 89 90 91 92 93 94 95 96 97 98

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք