ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Առքուվաճառքի ցանկացած գործարք կնքելիս հարց է առաջանում, թե որտեղ պահել դրամական միջոցները մինչև գործարքի լիարժեք իրականացումը: Հայբիզնեսբանկը առաջարկում է Ձեր գումարների երաշխավորված պահպանում և վճարում: Էսքրոու հաշիվը Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող ծառայություն է, որը նախատեսված է անշարժ կամ շարժական գույքի գործարքների երաշխավորված իրականացման համար: Գործարքի կողմերը (Գնորդ և Վաճառող) Բանկում բացում են հաշիվ, որտեղ սառեցնում են գործարքի գումարը: Գործարքի իրականացումից հետո հաշիվը փակվում է:
Էսքրոու հաշվի բացման համար Գնորդը և/կամ Վաճառողը Բանկին վճարում է հետևյալ միջնորդավճարները.
ա. Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների դեպքում` էսքրոու հաշվին մուտքագրվող գումարի 0.1% (նվազագույնը 20.000 ՀՀ դրամ, առավելագույնը 100.000 ՀՀ դրամ):
բ. Շարժական գույքի առքուվաճառքի գործարքների դեպքում` էսքրոու հաշվին մուտքագրվող գումարի 0.3% (նվազագույնը 15.000 ՀՀ դրամ, առավելագույնը 50.000 ՀՀ դրամ):
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am