Գլխավոր / Ծառայություններ / Պետական աջակացության (ընտանեկան դրամագլխի սպասարկման) հաշիվ
Պետական աջակացության (ընտանեկան դրամագլխի սպասարկման) հաշիվ

Պետական աջակցության հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները: Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) անունով, երեխայի հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա: Պետական աջակցության հաշվում առկա միջոցները տնօրինելը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տեղեկացնում է Ձեզ, որ Բանկի սակագներում կատարվել է փոփոխություն և 2018թ. ապրիլի 2-ից Պետական աջակցության հաշվի մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքի չափը կկազմի 9%: Շնորհակալություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայություններից օգտվելու համար...


Պետական աջակցության հաշվի բացման դիմում-պայմանագիր

Պետական աջակցության հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Պետական աջակցության հաշվի տեղեկատվական ամփոփագիր

Պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման հիմնական կանոններ

ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշվի բացման փաստաթղթերի ցանկ

Սակագներ

Թարմացված է` 03.11.2023, 16:40

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք