ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնում է կենսաթոշակների և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված պարբերական դրամական վճարների սպասրկման Սոցիալական հաշիվների բացում և սպասարկում:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում շահառու հաճախորդները կարող են ստանալ ներքոնշյալ պարբերական դրամական վճարի գումարները: Համաձայն ՀՀ կառավարության 12.03.20թ. 284Ն ոոշման 3-րդ կետի պարբերական դրամական վճարներն են.
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընտանեկան նպաստը և սոցիալական նպաստը.
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը, վճարման ենթակա` չվճարված խնամքի նպաստի գումարը.
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծերության նպաստի գումարը, հաշմանդամության նպաստի գումարը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարը, վճարման ենթակա` չվճարված նպաստի գումարը.
- «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը.
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը.
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարգևավճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պարգևավճարի գումարը.
- «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվովճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պատվովճարի գումարը.
- Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները:
Վերոնշյալ պարբերական վճարների գծով Սոցիալական (բանկային/քարտային) հաշիվների բացումը և հաշիվներից կանխիկացումը իրականացվում է անվճար:
Սոցիալական հաշվի տեղեկատվական ամփոփագիր
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշվի բացման փաստաթղթերի ցանկ
ԱՐԽԻՎ
Սոցիալական հաշվի տեղեկատվական ամփոփագիր 29-10-2020
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am