ArCa Gold

ArCa Gold քարտը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող բարձր դասի քարտ է, որի գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում:

Քարտը տրամադրվում է միայն ՀՀ դրամով, այն հարմար է աշխատավարձի ստացման համար:

ArCa Gold քարտերը ArCa համակարգի ավելի ցածր դասի քարտերի համեմատ հնարավորություն են ընձեռում կանխիկացնել միանգամից ավելի շատ գումար, կատարել օրվա ընթացքում ավելի շատ կանխիկացման գործարքներ, ստանալ վարկային գիծ/օվերադրաֆտ՝ ավելի բարձր սահմանաչափով:

ArCa Gold քարտերը Ձեզ հնարավորություն են ընձեռում օգտվել հետևյալ ծառայություններից`

  • ՀՀ տարածքում կանխիկի ստացում բանկոմատներից, որոնց վրա փակցված է լինում ԱրՔա համակարգի նշանը,
  • ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերում (որոնք սպասարկում են «ԱրՔա» քարտեր) ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարումների իրականացում: «ԱրՔա» քարտ սպասարկող առևտրի և սպասարկման կետերի մուտքի կամ դրամարկղի վրա փակցված է «ԱրՔա» քարտի նշանը,
  • կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացում բանկոմատների միջոցով,
  • ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերից ապրանքների, ծառայությունների ձեռքբերում ինտերնետով,
  • վիրտուալ քարտի միջոցով, կոմունալ վճարումների իրականացում, քարտային հաշվի մնացորդի և քարտով գործարքների վերաբերյալ տեղեկատվության ստացում ինտերնետով,
  • Ձեր քարտից մեկ ուրիշի ԱրՔա, ՄաստերՔարտ և Վիզա քարտերին (որոնք գտնվում են ԱրՔա վճարային համակարգում) քարտին գումարների փոխանցում և այլն:

Արքա քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.arca.am  կայքը:

Թարմացված է` 30.07.2020, 16:35

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք