ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ միջնորդությամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ կողմից մատուցվող ռեեստրավարման և պահառության ծառայություններ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 11.07.2013թ.-ին անդամակցել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգին Հաշվի Օպերատորի կարգավիճակով: Համակարգը ներդրվել է բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման և պահառության ընթացքում մատուցվող ծառայությունների որակը բարեփոխելու և միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:
Որպես Հաշվի Օպերատոր Բանկը միջնորդավորում է Դեպոզիտարիայի կողմից մատուցվող հետևյալ ծառայությունները.
1. Արժեթղթերի ռեեստրի հետ կապված ծառայություններ.
- Արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում,
- Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների գրանցում,
- Կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում,
- Թողարկողի մասին ռեեստրում առկա տեղեկությունների փոփոխությունների գրանցում,
- Թողարկողին արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի և այլ տեղեկությունների տրամադրում:
2. Արժեթղթերի պահառության հետ կապված ծառայություններ.
- Արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում,
- Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ,
- Արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում,
- Արժեթղթերի և արժեթղթերի հաշիվների սառեցում և սառեցման դադարեցում,
- Հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում:
3. Լրացուցիչ ծառայություններ.
- Պարտատոմսերի արժեկտրոնների վճարման, մարման, շահութաբաժինների վճարման հետ կապված ծառայություններ,
- Թողարկողին Օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված արժեթղթերի ձեռքբերման և այլ սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացում,
- Ծանուցում թողարկողին արժեթղթերի շարժի մասին (արժեթղթերի փոխանցման հանձնարարականների) և գրավի հիմքով արգելադրման վերաբերյալ:
Բանկի միջնորդությամբ Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրավարման և պահառության ծառայությունների ՍԱԿԱԳՆԵՐԻՆ կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի հիմնական և լրացուցիչ ծառայությունների միջնորդավորման կարգին՝այստեղ:
Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն իրականացնում է ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերի շուկայում միջնորդի հետևյալ ծառայություններ:
- հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում;
- իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում;
- իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում:
- Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները
- Հաճախորդների հետ կապի իրականացման կարգը և ժամկետները
- Պայմանագրի գործողության ժամկետը և դադրեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադաձման կարգը
- Արժեթղթերի տեսակները, որոնցում կարող են ներդրվել հաճախորդի միջոցները
- Արժեթղթերի շուկայում գործարքներ կատարելիս ներդրողին առնչվող ռիսկեր
- Գործարքների իրականացման, պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգ
- Հաճախորդների հայտերի դասակարգումը
- Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն
- Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am