Փոխանցումներ

«МИГ» ակնթարթային փոխանցումներ հեռախոսահամարով ՌԴ ՖՈՐԱ-Բանկից:

Ռուսական ՖՈՐԱ-Բանկի մոբայլ հավելվածի օգտատերերն այժմ կարող են իրենց բջջային հեռախոսից ակնթարթորեն գումար փոխանցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ–ի հաճախորդների բանկային կամ քարտային հաշիվներին` նշելով միայն Ստացող Հաճախորդի հեռախոսահամարը:

Փոխանցման պայմաններն են`

  • փոխանցման արժույթը` ՌԴ ռուբլի,
  • ստացման արժույթը` ՌԴ ռուբլի*,
  • միջնորդավճար` 1% (նվազագույնը` 100, առավելագույնը՝ 10,000 ՌԴ ռուբլի),
  • փոխանցման առավելագույն գումարը` 1 մլն ՌԴ ռուբլի:

 

Ակնթարթային դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է`

  • ներբեռնել ռուսական ՖՈՐԱ-Բանկի բջջային հավելվածը,
  • ընտրել «МИГ փոխանցումներ դեպի Հայաստան»,
  • լրացնել Ստացողի բջջային հեռախոսահամարը,
  • ընտրել Ստացող բանկը` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, և հաշիվը, որից գանձվելու է փոխանցվող գումարը, մուտքագրել փոխանցվող գումարի չափը:

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ փոխանցումն ստանալու համար հարկավոր է.

  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ունենալ բանկային կամ քարտային հաշիվ,
  • Բանկին տրամադրած բջջային հեռախոսահամարը լինի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդի գործող հեռախոսահամարը,
  • ՖՈՐԱ-Բանկից փոխանցում կատարողին պետք է տրամադրել Ստացողի բջջային հեռախոսահամարը:

 

«МИГ» փոխանցումներ կարող եք կատարել ցանկացած ժամանակ՝ 24/7 ռեժիմում, հանգստյան և տոն օրերին: Փոխանցումը հաշվեգրվում է Ստացողի հաշվեհամարին ակնթարթորեն:

 

* ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿ-ում ՌԴ ռուբլով հաշիվ չունենալու դեպքում՝ փոխանցման գումարն ավտոմատ փոխարկվում է հաճախորդի անունով գործող հաշվի արժույթի՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո:

 

Ուշադրություն

 

ՖՈՐԱ-Բանկի հաճախորդները, կատարելով МИГ դրամական փոխանցումներ անմիջապես ՀԱՅԲԻԶՆԵՍԱԲԱՆԿԻ հաճախորդների բանկային կամ քարտային հաշիվներին ՖՈՐԱ-Բանկի բջջային հավելվածով, կստանան մինչև 1,000 ՌԴ ռուբլի cashback միջնորդավճարի գումարից առաջին փոխանցման համար:

Cashback-ի առաջարկը գործում է մինչև ս.թ. մայիսի 31-ը:

 

Մանրամասների համար կարող եք այցելել՝ https://mig.forabank.ru

Թարմացված է` 28.04.2023, 14:50

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք