ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում օգտվել մի շարք առավելություններից`
*պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` գնաճ, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ,
*ավելացնել խնայողությունները` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի,
*ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների,
*ապահովել իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով,
*բացառել արտարժութային ռիսկերը:
Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ Մետաղական հաշիվների ծառայության մատուցման պայմանները
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am