ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետև` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության նպատակով հայտարարում է բաց մրցույթ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել Բանկի Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2016 թվականի հունիսի 30-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք է նշվի.
- ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
- ՙՄրցութային հանձնաժողովին» գրառումը.
- Ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2016 թվականի հուլիսի 08-ը:
Տեղեկությունների համար զանգահարել Բանկի Ռիսկերի կառավարման և պլանավորման վարչություն (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերկի ցանկ ներկա պահին Բանկի հետ չհամագործակցող անկախ գնահատող ընկերությունների համար
- Դիմում-հայտ.
- Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ).
- Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ).
- ՀՎՀՀ (կրկնօրինակ).
- Էլեկտրոնային եղանակով Հարկային մարմնին ներկայացված վերջին մեկ տարվա հաշվետվությունները և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցումները կամ այլ եղանակով Հարկային մարմնի կողմից հաստատված հաշվետվությունները.
- Նախորդ 1 (մեկ) տարվա ընթացքում գույքի գնահատման (վերագնահատման) կատարված աշխատանքների ցանկ.
- Իրացվելիության գործակիցների գործածման սանդղակ` գույքի տեսակից, արժեքից ու գտնվելու վայրից կախված.
- Վերջին հաշվետու ամսվա դրությամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
- Գնահատման տիպային պայմանագրերի և գնահատման եզրակացությունների օրինակներ.
- Ընկերության մասնաճյուղերի ցանկ.
- Տեղեկանք այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
- Մատուցվող ծառայությունների և սպասարկման սակագների ցանկ.
- Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերկի ցանկ Բանկի հետ արդեն իսկ համագործակցող անկախ գնահատող ընկերությունների համար
- Դիմում-հայտ.
- *Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ).
- *Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ).
- Էլեկտրոնային եղանակով Հարկային մարմնին ներկայացված վերջին մեկ տարվա հաշվետվությունները և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցումները կամ այլ եղանակով Հարկային մարմնի կողմից հաստատված հաշվետվությունները.
- Վերջին հաշվետու ամսվա դրությամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
*Բանկի հետ արդեն իսկ համագործակցող անկախ գնահատող ընկերությունները նշված փաստաթղթերը ներկայացնում են, եթե նախորդ մրցույթին ներկայացրած փաստաթղթերի համեմատությամբ առկա են փոփոխություններ, հակառակ դեպքում ներկայացնում են տեղեկանք` նշված փաստաթղթերում փոփոխությունների բացակայության վերաբերյալ:
Մրցույթին մասնակցող անկախ գնահատող ընկերությունների համար սահմանված չափանիշներ
1) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվանացանկում անկախ գնահատող ընկերության անվանման առկայություն (ՀՀ տարածքում գնահատման գործունեություն իրականացնող ընկերությունների համար).
2) ԼՂՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների անվանացանկում անկախ գնահատող ընկերության անվանման առկայություն (ԼՂՀ տարածքում գնահատման գործունեություն իրականացնող ընկերությունների համար).
3) Գնահատման գործունեության իրականացման առնվազն 3 (Երեք) տարվա փորձ.
4) Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող ընկերությունները չպետք է լինեն միմյանց, ինչպես նաև Բանկի կամ Բանկի ղեկավարության հետ փոխկապակցված.
5) Անկախ գնահատող ընկերությունը և/կամ նրա հետ փոխկապակցված անձը պետք է պատրաստակամ լինի համագործակցության ողջ ժամանակահատվածի ընթացքում Բանկում ներդնել սահմանված գումարի չափով ժամկետային ավանդ (ավանդը դիտարկվում է որպես համագործակցության ապահովության միջոց):
6) Բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության փորձ.
7) Բանկի կողմից գրավ ընդունվող գույքի գնահատման վճարների ընդունման նպատակով Բանկում անկախ գնահատող ընկերության կողմից առանձին հաշվի բացում:
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am