ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն հայտարարում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ:
Մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48:
Մրցույթով կնքվելիք պայմանագրի առարկան.
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում, որը ներառում է.
- ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը,
- ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, Բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
- ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը,
- աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ Բանկի ղեկավարությանը) կազմումը:
Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, Բանկի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները:
Մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը՝
13.09.2016 թվականից մինչև 29.09.2016 թվականը յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 17:00:
Մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը, որը հաստատվում է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Ընդհանուր ժողովի կողմից:
Մրցույթի հայտերը բացելու և ամփոփելու կարգը.
Մրցույթի հայտերը կբացվեն և արդյունքները կամփոփվեն 30.09.2016թ.: Բանկի խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի Ընդհանուր ժողովի հաստատմանը:
Մրցույթի հայտերի ներկայացման կարգը .
Մրցույթի հայտը ներկայացվում է փակ ծրարով` ծրարի վրա նշելով.
- մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն),
- մրցույթի անվանումը,
- հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.
Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`
- հայտի ծրարում առկա փաստաթղթերի ցանկը և էջերի քանակը,
- մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.
- Հայաստանի Հանրապետության տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման առնվազն 5 տարվա փորձի մասին տեղեկություններ, սակայն նշված չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող սուդիտորական կազմակերպությունների վրա,
- Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և անցումային տնտեսությամբ երկրներում բանկերի աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
- աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ. աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որոկավորման փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
- աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ: Աուդիտորական խումբ ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենան աուդիտորական կազմակերպության երեք տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հաստատող փաստաթուղթ կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
- աուդիտորական uտուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները,
- աուդիտի ծառայության գինը` ներառյալ հարկերը և այլ ծախսերը, վճարման կարգն ու պայմանները:
Մրցույթի մասնակցության համար նախավճարի չափ սահմանված չէ:
Մրցույթում որևէ ծածկագիր առկա չէ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ` ք. Երևան, Նալբանդյան փողոց, 48, 101 սենյակ, կամ զանգահարել +374 10 59-20-04 հեռախոսահամարով` Վարչության նախագահի տեղակալ - Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մ. Սահակյանին (էլ. փոստի հասցե` manvel.sahakyan@armbusinessbank.am):
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Արտաքին աուդիտի ընտրության կարգին ծանոթանալու և դրա պատճենը ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Խորհրդի նախագահի օգնականին` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 20 01:
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am