Գլխավոր / Նորություններ

Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է

 

Ջերարդ Հոֆման

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Խորհրդի անդամ 

 

Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի գլխավոր ակտիվները:

Կարծում եմ, Հայաստանի գլխավոր ակտիվները մարդիկ են՝ մտավոր ներուժով և աշխատելու մեծ եռանդով:

Մեր նպատակն է ուղիներ գտնել նրանց ներքին ընկալումներին, ձգտումներին աջակցելու համար: Բնականաբար, վարկավորելով և այլ բանկային ծառայություններ մատուցելով երկրի տարբեր մարզերում՝ մեզ համար առաջին հերթին կարևոր է մարդը, նրա բարեկեցությունը:

Բանկի ներսում էլ, կարևոր է աշխատակիցներին ճիշտ ներկայացնել փոփոխությունների էությունը: Գիտեք, մարդկանց համար երբեմն մեծ փորձություն է կյանքի, աշխատանքի սովորական ընթացքի փոփոխությունը, հատկապես երբ սպասումները լինում են անորոշ: Ավելի քան մեկ տարի առաջ սկսված բարեփոխումներն առաջին հերթին սկսեցինք մեզնից: Ներքին հաղորդակցության դաշտում ներդրեցինք նոր մշակույթ, քանի որ փոփոխությունների մեծ ճանապարհին կարևոր էր յուրաքանչյուր աշխատակցի տեղեկացված լինելը, իրեն՝ թիմի մասնիկ զգալը, կազմակերպվեցին առցանց հանդիպումներ՝ Բանկի փուլային զարգացման մասին յուրաքանչյուր աշխատողի տեղեկացված լինելու ձևաչափով, և այդ հանդիպումները մեծ արձագանք ստացան:

 

Աշխարհում ներդրումների տարատեսակ հնարավորություններ կան և դրանց ներդրումային ռիսկերն էլ են տարբեր. ինչո՞ւ Հայաստանը:

Մեր հետաքրքրվածությունը պայմանավորված էր տարածաշրջանում Հայաստանի զգալի դերով:  Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը բավականին գրավիչ է բարենպաստ գործարար միջավայրով, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտով:

Մենք ակնկալում ենք, ավելին ասեմ, վստահ ենք, որ Հայաստանում կատարված ներդրումները մեծ հնարավորություն կստեղծեն հայաստանյան ֆինանսական ոլորտն այլ ձևաչափով միջազգային շուկայում ներկայացնելու համար:

Օգտվելով առիթից` հավելեմ, որ Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է:

 

Աշխարհաքաղաքական շատ իրադարձություններ նոր մարտահրավերներ են առաջացրել տարբեր ոլորտների, այդ թվում՝ բանկերի համար: Ինչպե՞ս եք գնահատում հայկական բանկային ներդրումային միջավայրը և հնարավոր զարգացումները:

Այո, իսկապես, անդադար փոփոխվող մեր իրականության  մեջ ֆինանսական աշխարհն օրեցօր առնչվում է նորանոր ռիսկերի հետ: Հակամարտությունները, արտարժութային պարտքի չափը, այլ գործոններ երկրի համար ռիսկայնության պատճառ են հանդիսանում: Ցանկացած երկրի առաջնահերթություններից է ֆինանսական համակարգի կայունությունը:

Մասնավորապես, Հայաստանի տնտեսության զարգացման համար համար շատ կարևոր է ներդրումային բարենպաստ միջավայրը, ինչն իսկապես ապահովված է:

Վերջին տարիներին պետությունն ինքն էլ լուրջ աջակցություն է ցուցաբերում՝ սուբսիդավորելով տնտեսության տարբեր ոլորտներ:

Այս ամենը ևս մեկ խթան է օտարերկրյա գործարարների համար՝ դիտարկելու ներդրումային հնարավորությունները: Պետք է ասել, որ հայաստանյան բանկերը բավականին լուրջ ներդրում ունեն համակարգի առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ. խստացել է մրցակցությունը, աճել են վարկավորման ծավալները, փորձում են մեկը մյուսից լավ պայմաններ առաջարկել հաճախորդներին, ինչի հետևանքով ոլորտի ընդհանուր միտումը աճում է։

Շատ կարևոր է նաև երկրի օրենսդրական դաշտի կայունությունը: Այս առումով ևս  հայկական բանկային ներդրումային միջավայրում հնարավոր զարգացումները կգնահատեմ բարձր, քանի որ Հայաստանում ստեղծված են այն բոլոր պայմանները, որը հարկավոր է զարգանալու և հզորանալու համար:

 

Ի՞նչն է խանգարում Հայաստանի բանկերին՝ դառնալ միջազգային բրենդ: 

Ավելի ճիշտ կլինի խոսենք այն մասին, թե ինչ գործոններ կարող են նպաստել միջազգային բրենդ դառնալուն: Մենք այսօր ունենք հայկական բանկեր, որոնք տեղական շուկայում մեծ ջանքեր են գործադրում, աշխատելով բրենդի ճանաչելիության և հուսալիության վրա, ունենալով նաև ծառայություններ՝ միջազգային պահանջների համար:

Ի՞նչ է հարկավոր միջազգային շուկա դուրս գալու համար՝ պրոֆեսիոնալիզմ, մեծ ներդրումներ և հսկայական աշխատանք՝ առաջին հերթին նորարարությունների, ժամանակակից թվայնացված ծառայություններ մատուցելու առումով:

 

Ձեր կարծիքով, ինչ տեմպերով է զարգանում բանկային գործի միջազգայնացումը և ինչ ունի անելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս ուղղությամբ:

Դարձյալ պետք է խոսենք օտարերկրյա ներդրումների աճի մասին, քանի որ դա բանկային գործունեության միջազգայնացման կարևորագույն պայման է: Պատկերացրեք՝ հարկավոր է օտար երկրում գտնվող հաճախորդի համար ապահովել ծառայությունների ողջ փաթեթը: Այլ կերպ ասած, գնալ ուրիշ երկիր՝ քո հաճախորդի հետևից: Սա նշանակում է ոչ միայն բոլոր ծառայությունների արդիականացում և ադապտացում, այլև մրցակցություն այդ երկրում ֆինանսական ծառայություններ մատուցող այլ մասնակիցների հետ:

Պետք է պատրաստ լինել դրան:

Կարևոր է նաև նորարար տեխնոլոգիաների և թվայնացման լուծումների կիրառումը:

Ինչ վերաբերում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ երկարաժամկետ հեռանկարում առաջնահերթություններից է ներկայացված լինել նաև երկրից դուրս, բացի Հայաստանից այլ երկրների էլ սպասարկել: Կարծում եմ, մեծ հնարավորություններ կան նոր ծառայություններով, ուժեղ բանկով ներկայացված լինել նաև երկրից դուրս:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շատ անելիքներ ունի: Մենք արդեն մշակել ենք գործողությունների լայն շարք, որոնք, բնականաբար, իրականացվելու են հերթականությամբ, հոգատարությամբ և առանց շտապելու:

Նորություններ
Փետրվար 09, 2024
Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:

ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.


Ավելին
Հունվար 23, 2024
Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը

Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:

ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:

Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:

Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…


Ավելին
Հունվար 23, 2024
Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:

Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...


Ավելին
Հունվար 18, 2024
Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:

Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:


Ավելին
Հունվար 18, 2024
Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...


Ավելին
Հունվար 04, 2024
Աշտարակում նոր գույներ ավելացան. Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորած մասնաճյուղը

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:

Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու  Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...


Ավելին
Դեկտեմբեր 29, 2023
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՖԻԿ

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:

 «Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...


Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Գործառնական օրվա երկարաձգում «Քաջազնունի» և «Տերյան» մասնաճյուղերում

Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.

 

  • «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
  • «Տերյան» մասնաճյուղ  (ք. Երևան, Տերյան 69)

Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Ամփոփվել է «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման դասընթացը

Ուրախությամբ հայտնում ենք, որ  վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...


Ավելին
Դեկտեմբեր 26, 2023
15% զեղչ AMIO VISA քարտապաններին KINOPARK-ում

Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք