Գլխավոր / Նորություններ

«Երբ առաջնահերթությունը զարգացումն է՝ պետք է ռիսկի դիմել»

Հարցազրույց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի անդամ, Աուդիտի և ռիսկերի կոմիտեի նախագահ Արիել Սերջիո Դավիդոֆֆի հետ

 

Հայաստանը փոքր երկիր է, որի բանկային ոլորտը բավականին մրցակցային է, միևնույն ժամանակ՝ զգայուն արտաքին ռիսկերի նկատմամբ: Ձեր կարծիքով, որն է նշված երկու գործոնների ազդեցության պայմաններում բանկային համակարգում կայունություն պահպանելու բանաձևը:  

Այո, բանկային շուկան փոքր է, բայց շատ մրցակցային:

Ռիսկերը Հայաստանի նման երկրների համար ազդեցիկ են, քանի որ ներկրող երկիր է, արտարժութային հոսքերը շատ են, գնաճային ռիսկերը՝ մեծ: 

Պետք է ասել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարգավորումն ու վերահսկողությունը մեծ դեր ունեն համակարգի կայունության պահպանման մեջ. համակարգն առաջնորդվում է Բազելյան կոմիտեի սահմանված միջազգային նորմատիվներով:

  Այսօր աշխարհում փուլ առ փուլ ներդրվում են Բազելյան նոր ստանդարտներ, որով խստագույն պահանջներ են ներկայացվում բանկային համակարգի նկատմամբ և դրանցից անմանս չի կարող մնալ նաև Հայաստանը: Մի կողմից սա ապահովում է բանկային համակարգի հուսալիությունը, որովհետև նորմատիվները խիստ են, մյուս կողմից՝ բերում է բարձր տոկոսների, բանկային համակարգի արդյունավետության նվազման: Սակայն, ինչպես ասում են, հուսալիության համար պետք է վճարել:

Վերջին մեկ տարվա ընթացքում՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայկական բանկային համակարգը հայտնվել է խաչմերուկում. դա բերում է լրացուցիչ մուտքերի և այս ժամանակահատվածի համար ապահովում է բանկերի ֆինանսական կայունությունը: 

Այս պահին Հայաստանի բանկային համակարգը, թերևս, տնտեսության ամենակայուն և հուսալի ոլորտներից մեկն է, որտեղ զգալի կապիտալ է մուտք գործել:

 

Հետաքրքիր է, իսկ հուսալիությունը որքանով է առաջնային գործոն՝ թե΄ կյանքի տարբեր դրվագներում որոշում կայացնելիս, թե΄ տնտեսվարողների գործունեությունը համակարգելիս:

Հարցին կարելի է երկակի նայել: Եթե որոշում կայացնողները պահպանողական մարդիկ են, և առաջնահերթությունը ոչինչ չկորցնելն է՝ այո, հուսալիությունն առաջնային գործոն է: Սակայն, երբ առաջնահերթությունը զարգացումն է, պետք է ռիսկի գնալ:

«Ռիսկի գիտակցված ընդունումը ենթադրում է բացարձակ թափանցիկություն և փաստերի օբյեկտիվ գնահատում, հստակ սահմանված պատասխանատվության շրջանակ կառավարման ներքին ողջ շղթայում, և դա կհանգեցնի համագործակցության համար առավել բաց, ճկուն և հաջողակ կազմակերպություն ունենալուն», - սա է ռիսկի մշակույթը, որը ըստ պրն Դավիդոֆֆի, պետք է շարունակվի ներդրվել Բանկում:  

 

Այսօր բանկերը գնում են թվայնացման ուղղությամբ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նույնպես,  գտնվելով փոփոխությունների փուլում, իրականացնում է այդ գործընթացը՝ շեշտադրում կատարելով նորարարական տեխնոլոգիաների և թվային պրոդուկտների ոլորտին: Գործառնական ռիսկերի արդյունավետ կառավարման մասով ի՞նչ տեսակետներ ունեք: 

Գործառնական ռիսկերի արդյունավետ կառավարումը սկսվում է ներքին կառուցվածքից: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակեցնի այն ռիսկերը, որոնց բախվում է աշխատանքի ընթացքում, այդ ռիսկերը չեզոքացնելու կամ գրագետ և արդյունավետ մեթոդների օգնությամբ և կիրառմամբ շրջանցելու նպատակով:  Ռիսկերի արդյունավետ կառավարման գործում կարևոր է յուրաքանչյուրի պատասխանատու աշխատանքը:

«Ժամանակն է, որ ռիսկերի կառավարիչները վերանայեն ռիսկերի ավանդական գնահատումը և դադարեն դիտարկել ռիսկերի կառավարումը՝ որպես ամսական, եռամսյակային կամ նույնիսկ տարեկան գործողություն՝ միտված ռիսկերի ռեեստրի թարմացմանը», - նշում է Դավիդոֆֆը՝ հատկանշելով, որ ռիսկերի կառավարիչները պետք է կենտրոնանան բիզնեսին հավելյալ արժեք փոխանցելու վրա՝ ինտեգրելով ռիսկերի քանակական վերլուծությունն ամենօրյա որոշումների կայացման գործընթացում:

 

Այս առումով հատկապես թիրախային է ՏՏ ստորաբաժանման համակարգված աշխատանքը, վերջինիս համագործակցությունը հատկապես այն ստորաբաժանումների հետ, որոնք պատասխանատու են հաճախորդների պրոֆեսիոնալ և անվտանգ սպասարկման համար:

Իսկապես, մենք շեշտադրում ենք կատարում նորարարական տեխնոլոգիաների և թվային լուծումների վրա. Բանկի ղեկավարությունը, բիզնես պրոցեսներն ավելի արագ և նվազագույն գործառնական ռիսկ կրելու նպատակով, խիստ կարևորում է առկա տեխնոլոգիաների անընդհատ թարմացումն ու նորերի ներդրումը: Այս ամենն, իհարկե, իրականացվում է` բոլոր ռիսկերը հաշվի առնելով: Ճիշտ եզրահանգումներ անելու համար մենք փորձում ենք գնահատել թվայնացման գործընթացները նաև հաճախորդի աչքերով: 

 

Արդյոք հնարավո՞ր է ավտոմատացմամբ միայն ռիսկերի արդյունավետ կառավարումը: Միթե մարդկային միջամտության կարիքը չի լինելու:

Մարդիկ միշտ են պետք... Մարդիկ կատարելագործելու են թվային միջավայրը մեր իսկ ապահովության և անվտանգության համար: Նրանք շարունակելու են աշխատել՝ ուղղակի այլ ձևաչափով և այլ գործառույթներով:

 «Պետք է զարգացնել «մեղավորներ չփնտրելու» մշակույթը»,  - այս թեզի կիրարկումը Դավիդոֆֆը հնարավոր է համարում  գործընկերների հետ ակտիվ համագործակցության, մշտապես հասանելի լինելու և առաջացող ռիսկերի ու ներքին վերահսկողության ոլորտում առկա թերությունների մասին տեղեկացնելու պարագայում, ընդ որում՝ «մեղավորներ չփնտրելու» մշակույթի խրախուսումը և դրա վերաբերյալ Բանկի ներսում իրազեկումը շատ կարևոր է այնպիսի միջավայրի ստեղծման համար, որտեղ աշխատակիցներն իրենց անկաշկանդ կզգան ռիսկերին առնչվող խնդիրները քննարկելու տեսանկյունից:   

 

Հայ հասարակության մի մասի վարքագիծը պահպանողական է: Որքանո՞վ են մարդիկ պատրաստ ֆինանսական նորարարություններին և ինչպե՞ս եք գնահատում այդ նորարարությունների ռիսկը:

Կարծում եմ, ոչ միայն հայերն են այդպիսին. բոլոր մարդիկ են փոփոխությունների նկատմամբ զգայուն:

Ես կարծում եմ, որ այսօր հնարավոր է թվային գործիքներն ու դրանց գործառույթները հարմարեցնել մարդկանց համար ընդունված և սովորական վարքագծին։ Նման գործիքների օգտագործումը պետք է հնարավոր լինի առանց ուղեցույցեր ուսումնասիրելու, դա պետք է լինի ինտուիտիվ:

Նոր սերունդը, իմ խորին համոզմամբ, արդեն իսկ լիարժեք ներգրավված է նորարարություններում, իսկ դժվարացողների համար անհրաժեշտ է ֆինանսական կրթության, հատուկ խորհրդատվության միջոցով սահուն անցում ապահովել, որպեսզի «խաղից դուրս չմնան»:

Ճշմարտությունն այն է, որևէ մեկը չպետք է ներդրումներ կատարի՝ նախքան հետևանքներն ամբողջապես ընկալելը:

Ամբողջ աշխարհը գնում է ֆինանսական համակարգի թվայնացման, գործառույթների և դրանց  մեխանիզմների արդիականացման ուղիով: Դա թույլ է տալու ավելի արագ և արդյունավետ սպասարկել հաճախորդներին՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունների հնարավորությունները, ավելի լավ և առանց խոչընդոտների բավարարելով վերջիններիս պահանջները:

Նորություններ
Փետրվար 09, 2024
Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:

ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.


Ավելին
Հունվար 23, 2024
Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը

Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:

ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:

Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:

Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…


Ավելին
Հունվար 23, 2024
Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:

Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...


Ավելին
Հունվար 18, 2024
Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:

Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:


Ավելին
Հունվար 18, 2024
Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...


Ավելին
Հունվար 04, 2024
Աշտարակում նոր գույներ ավելացան. Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորած մասնաճյուղը

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:

Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու  Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...


Ավելին
Դեկտեմբեր 29, 2023
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՖԻԿ

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:

 «Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...


Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Գործառնական օրվա երկարաձգում «Քաջազնունի» և «Տերյան» մասնաճյուղերում

Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.

 

  • «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
  • «Տերյան» մասնաճյուղ  (ք. Երևան, Տերյան 69)

Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Ամփոփվել է «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման դասընթացը

Ուրախությամբ հայտնում ենք, որ  վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...


Ավելին
Դեկտեմբեր 26, 2023
15% զեղչ AMIO VISA քարտապաններին KINOPARK-ում

Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք