ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ABB Mobile. Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ
Հարցազրույց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ
Պարոն Թառումյան, թեև կարճ ժամանակ է անցել, ինչ հաճախորդներին հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը, սակայն հետաքրքիր են օգտատերերի արձագանքները: Հավելվածի թվային նոր լուծումներից ի՞նչ է շահել հաճախորդը, որո՞նք են ABB Mobile-ի ուժեղ կողմերը և ո՞ր ուղղությամբ են տարվում բարելավման աշխատանքներ։
Բնականաբար, ABB մոբայլ հավելվածի թարմացմանը նախորդել է օգտատերերի շրջանում որոշակի հետազոտություն: Մեր հաճախորդների կարծիքով, ABB Mobile հավելվածի կարևոր հատկանիշներից մեկն անվտանգությունն է: Առհասարակ, բանկային հավելվածի կարևոր չափորոշիչներից են անվտանգությունը, կայունությունն ու արագությունը: Զգալի աշխատանք է կատարվել հավելվածի անվտանգության ամրապնդման ուղղությամբ մասնավորապես` ներդրվել է կրկնակի նույնականացման համակարգ ։
Երբեմն լինում են դեպքեր, երբ օգտատերը անհարմարություն է զգում բանկային հավելվածում նույնականացման գործընթացում։ Մյուս կողմից, նա գիտակցում է, որ ընթացակարգերն ստեղծվել են հավելվածի անվտանգությունն ապահովելու համար: Լինում են նման իրավիճակներ նաև PIN կոդի պահանջի, sms-ի ստացման հետ կապված...
Կայունությունը սահմանվում է անխափան աշխատանքով, տեխնիկական սխալների և խափանումների բացակայությամբ: Այն ապահովելու համար մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում տեխնիկական կարողություններին, հատկապես` գերծանրաբեռնված և տոնական օրերի ընթացքում խափանումներից զերծ մնալու նպատակով:
Իհարկե, հաշվի առնելով մեր հաճախորդների արձագանքներն՝ աշխատում ենք նաև արագության բարելավման ուղղությամբ:
Մեզ հաճելի է, որ դրական արձագանքները գերիշխող են. փոխանցումներն արագ են նույնիսկ ուրբաթ և շաբաթ օրերին, շատ հարմար է, որ հավելվածն ունի առանձին «Վարկեր» բաժին, որտեղ կարելի է տեսնել գործող վարկի պայմանները:
Հաճախորդները հիմնականում ակնկալում են մոբայլ հավելվածների գործառույթների նորարարական, թվային լուծումների ընդլայնում՝ «բանկային առօրյան» ավելի հեշտ դարձնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակում տարբեր ծառայությունների ինտեգրման մակարդակը:
Մենք փորձել ենք մեկտեղել վճարումների հիմնական տեսակները Բանկի հավելվածում՝ զարգացնելով հաճախորդների փորձառությունը թվային միջավայրում։
ABB Mobile հավելվածով, բացի հիմնական բանկային գործարքներից, հնարավոր է կատարել նաև բյուջետային փոխանցումներ, Ճանապարհային ոստիկանության տուգանքների, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գույքահարկի և այլ վճարումներ։ Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող գործարքների 90%-ը, իսկ ապագայում նախատեսվում են նոր ծառայությունների համալրման փուլային ակտիվ թողարկումներ:
Մեր հաճախորդների համար հարմարավետ է նաև կոնտակտային տվյալներով փոխանցումը. «ABB Mobile» հավելվածի օգտատերերը կարող են արագ գումար փոխանցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այլ հաճախորդի քարտային հաշվին՝ իմանալով միայն նրա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
Ըստ օգտատերերի ընկալումների, որո՞նք են բջջային հավելվածների հիմնական դերն ու առավելությունները:
Բանկի հավելվածի համար հիմնական առավելություններից է սեփական ֆինանսների արագ տնօրինումը: Ձեր բոլոր խնայողությունները ձեզ մոտ են,ինչը նշանակում է ավելի քիչ անհանգստություն և անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն գործարք կատարելու հնարավորություն:
Օգտատերերի կողմից ամենահաճախ նշված առավելություններից մեկն էլ ժամանակ խնայելն է ու հարմարությունը. չկան հերթեր, խցանումներ …
Ինչպե՞ս է ընդունվել օգտատերերի կողմից ինտերֆեյսի փոփոխությունը:
ABB Mobile հավելվածի նոր ներդրված ինտերֆեյսն ունեցավ բավականին շատ դրական արձագանքներ: Շատերի համար հարմարավետության առումով ինտերֆեյսը մեծ նշանակություն ունի: Հավելվածն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք: Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված ABB Mobile հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար:
Դատելով արձագանքներից՝ հաճախորդներին այն դուր է եկել: Իհարկե, ստացել ենք նաև առաջարկներ՝ ինտերֆեյսի հետ կապված որոշակի փոփոխությունների վերաբերյալ, օրինակ՝ խմբավորել որոշ գործառույթներ «Փոխանցումներ» բաժնում և այլն: Օպտիմալ առաջարկներն ընդունելի են և հետզհետե ներդրվելու են համակարգում:
Սովորաբար թվային և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանն ուղեկցում է հաճախորդներին աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու անհրաժեշտությունը: Հավելվածի թարմացմանը զուգահեռ, ինչ կարիքներ և առաջարկներ ունեն Ձեր օգտատերերը:
Այո΄, ճիշտ եք, բանկերի կողմից օգտատերերի աջակցությունը մեծ նշանակություն ունի: Մենք փորձում ենք հանրության համար ավելի հասանելի և ճանաչելի դարձնել ժամանակակից թվային գործիքները, և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ ջանքեր է գործադրում այս առաքելության համար՝ հաճախորդներին ներկայացնելով թվային գործիքների օգտագործման առավելությունները: Այդ գործիքներից մեկն էլ ABB MOBILE հավելվածն է: Օգտատերերն ակնկալում են բանկերի կողմից անվտանգության երաշխիքների պատշաճ գործողություններ և տեխնիկական խափանումների նկատմամբ պատշաճ արձագանք:
Հավելվածն ինքը՝ «շնչող», զարգացող հարթակ է, որի բարելավումն անընդհատ գործընթաց է: Մեր օգտատերերի առաջարկներին ընդառաջ գնալով՝ առաջիկայում նախատեսում ենք նորարարական լուծումներ՝ նոր գործառույթների ավելացում, համագործակցություն ավելի շատ գործընկերների հետ՝ հաճախորդների կարիքները բավարարելու համար, հաղորդակցության հեռավար ուղիների կատարելագործում:
Կարծում եմ, այն, ինչին սպասում է հաճախորդը, հոգատարությունն է, և դա պահանջված է թե΄ թվային միջավայրում, թե΄ առերես շփման դեպքում:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am