ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է «Նպատակային Հարձակումներից և «Zero day» -ի սպառնալիքներց պաշտպանական համակարգ»-ի ձեռքբերման մրցույթ:
Մրցույթի պայմաններն են՝
1. Ընկերությունը պետք է ունենա՝
1.1. Նշված համակարգերի վաճառքի իրավունք;
1.2. Նշված կամ նմանատիպ համակարգերի տեղակայման և տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և փորձ;
2. Ներկայացնի նշված համակարգի ձեռքբերման գնային առաջարկ՝ համաձայն ներկայացված տեխնիկական պահանջների (Կից 12 էջ): Ընդհանուր գնային առաջարկից բացի այն պետք է պարունակի նաև Տեխնիկական պահանջներում ընդգրկված յուրաքանչյուր ենթահամակարգի համար առանձնացված գինը:
3. Ընկերությունը պետք է տրամադրի Մատակարարման և վճարման պայմանների առաջարկ;
4. Ընկերությունը պետք է տրամադրի Երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ;
5. Ընկերությունը պետք է տրամադրի Տեխնիկական աջակցության ապահովման պայմանները;
6. Մատակարար ընկերության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ –ում առկա հաշվի միջոցով;
7. Նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:
Պահանջվող փաստաթղթեր.
• մրցույթին մասնակցության դիմում հայտ
• կոմերցիոն առաջարկ
• կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
• գործընկեր կազմակերպությունների ցանկը
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ կնքված ծրարներով ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2018 թվականի հունիսի 04-ից մինչև հունիսի 18-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք է նշվի.
- «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
- «Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
- Ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2018 թվականի հուլիսի 02-ը:
Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Անվտանգության վարչություն (+37410) 592045 հեռախոսահամարով կամ (+37494) 695947 հեռախոսահամարով:
Նպատակային հարձակումներից և «Zero day» -ի սպառնալիքներց պաշտպանական համակարգին ներկայացվող տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am