ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Հարգելի հաճախորդներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, շարունակելով համալրել մասնաճյուղերի թիվը, բացում է նոր մասնաճյուղ այս անգամ Արարատի մարզում, որը 2-րդն է տարածաշրջանում… Օգոստոսի 6-ին ք. Մասիս, Հանրապետության 5/1 հասցեում ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի մասնակցությամբ, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը հաջող գործունեության մեկնարկի կապակցությամբ մասնաճյուղում կատարեց ավանդական օրհնության կարգը:
ՙՄԱՍԻՍ՚ մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ընդհանուր մասնաճյուղերի թվաքանակում 34-րդն է, որտեղ նույնպես ստեղծված են հաճախորդների ապահով և բարձրորակ սպասարկման պայմանները:
Նորաբաց մասնաճյուղում ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տարբեր տնտեսավարող սուբյեկտներ, կարող են օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող բոլոր ծառայություններից, այդ թվում՝ մատչելի վարկատեսակներից, գրավիչ պայմաններով ժամկետային ավանդներից, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից և այլ ֆինանսական ծառայություններից:
ՙՄԱՍԻՍ՚ մասնաճյուղում սպասարկումն իրականացվում է փորձառու և հմուտ աշխատակիցների կողմից, ովքեր պատրաստ են աշխատանքային գործընթացում յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում:
«Տարբեր չափանիշներով ուսումնասիրելով մեր հավատարիմ և պոտենցիալ հաճախորդների կազմը, որոշեցինք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայությունները հասանելի դարձնել նաև Մասիս քաղաքում: Մասնաճյուղի բացումը կարևոր է նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման առումով, որը կապված է վարկավորման և տարբեր վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ», - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Նշենք, որ նույն սկզբունքով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերջերս հանդիսավոր կերպով բացեց ՙԱՇՏԱՐԱԿ՚ և ՙԳԱՎԱՌ՚ մասնաճյուղերը, որտեղ ևս պահպանված են սպասարկման բարձր որակն ու ծառայությունների գրավիչ պայմանները:
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am