Գլխավոր / Նորություններ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻ ԽՈՍՔԸ ԵՐԿՈՒ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի պարոնայք, գործընկերներ

Բելառուսի և Հայաստանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական և տնտեսական համագործակցության արմատները ձգվում են դեպի հեռավոր անցյալ: Անկախության ձեռքբերումից հետո մեր երկրներն համագործակցում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու պայմանագիր, որի հիմնադիրներից մեկն էլ Բելառուսի Հանրապետությունն է: Նշված բոլոր ձևաչափերով իրականացվող համագործակցությամբ Հայաստանը և Բելառուսը բազմիցս ընդգծել են իրենց նվիրվածությունը տնտեսական և մշակութային բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը` ի շահ մեր ժողովուրդների բարօրության:

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացին նվիրվածությունը երկու երկրների ղեկավարությունը հաստատել և հաստատում է իր գործերով: Ասվածի ապացույցն է այն փաստը, որ այսօր արտաքին առևտրի շրջանառության ծավալներով ԱՊՀ անդամ  երկրների շարքում Բելառուսը Հայաստանի 3-րդ գործընկերն է` Ռուսաստանից և Ուկրաինայից հետո: Ընթացիկ տարվա սկզբից, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 20,5 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանը  Բելառուսից ներմուծում է, հիմնականում, բեռնատար ավտոմեքենաներ, անվադողեր, տրակտորներ, նավթամթերք, շինանյութ, գյուղատնտեսական ապրանքներ, թուղթ, ստվարաթուղթ, դեղորայք, կահույք և այլ ապրանքներ: Դեպի Հայաստան բելոռուսական  ապրանքների արտահանման ցուցանիշը 2014 թվականի ընթացքում արդեն իսկ կազմել է 15.4 մլն ԱՄՆ դոլար, և այդ ապրանքերի ներմուծման դինամիկան կայուն աճի միտում ունի: Դրան մեծապես նպաստում է արտահանման ոլորտին բելոռուսական պետության կողմից`  ի դեմս «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի», ցուցաբերվող արդյունավետ աջակցությունը:

Հայաստանի և Բելառուսի ֆինանսական կառույցների միջև բանկային ծառայությունների ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու և բելոռուսական արտադրանքի հետագա արտահանումը հօգուտ հայ գնորդի խթանելու նպատակով, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ս. Ն. Սուխորենկոյի նախաձեռնությամբ, սույն թվականի հունիս ամսին, ՙՀայբիզնեսբանկի՚ ղեկավարությունը դիմել է «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկին» արտահանման ֆինանսավորման շրջանակներում երկու բանկերի միջև համագործակցություն հաստատելու և համապատասխան Շրջանակային Համաձայնագիր կնքելու առաջարկով: Այսօր մենք ուրախ ենք նշել, որ «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի» և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջև ստորագրվել է շատ կարևոր փաստաթուղթ` Շրջանակային Համաձայնագիր, որի շրջանակներում բելոռուսական արտահանողը հնարավորություն կունենա ժամանակին ստանալ Հայաստան արտահանված ապրանքի դիմաց վճարումը, իսկ հայ գնորդին հնարավորություն կընձեռնվի ապրանքների համար վճարումը հետաձգել մինչև 5 տարի ժամկետով`  իրականացնելով վճարումն իր համար բարենպաստ պայմաններով:

Իր տեսակի մեջ նման համաձայնագիր Բելառուսի և Հայաստանի ֆինանսական հաստատությունների միջև ստորագրվում է առաջին անգամ, ինչն էլ մեծ պատասխանատվություն է դնում մեզ վրա: Սակայն մենք խորապես համոզված ենք, որ Համաձայնագրի շրջանակներում կկնքվեն բելոռուսական ապրանքների առքուվաճառքի մեծ թվով առևտրային պայմանագրեր, քանի որ  տվյալ նախագծի շրջանակներում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդներն արդեն իսկ  մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բելոռուսական ապրանքների նկատմամբ և պատրաստ են գնումներ իրականացնել Բելառուսի Հանրապետության էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և տնտեսության այլ ոլորտներում:

Անկեղծորեն շնորհակալ ենք «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի» ղեկավարությանը մեր երկու երկրների միջև առևտրի արտահանման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, ի դեմս՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ, որպես Ձեր գործընկեր բանկի ընտրության և Շրջանակային համաձայնագրի ստորագրման, իսկ «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի»ողջ անձնակազմին՝ կատարված նախապատրաստական աշխատանքի համար: Հուսով ենք, որ մեր բանկերի միջև հաստատված համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխշահավետ:

Առանձին մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ս. Ն. Սուխորենկոյին այս Համաձայնագրի ստորագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ով անգնահատելի ներդրում ունի մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության զարգացման և խորացման գործում:

 

Նորություններ
Փետրվար 09, 2024
Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:

ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.


Ավելին
Հունվար 23, 2024
Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը

Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:

ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:

Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:

Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…


Ավելին
Հունվար 23, 2024
Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:

Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...


Ավելին
Հունվար 18, 2024
Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:

Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:


Ավելին
Հունվար 18, 2024
Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...


Ավելին
Հունվար 04, 2024
Աշտարակում նոր գույներ ավելացան. Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորած մասնաճյուղը

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:

Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու  Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...


Ավելին
Դեկտեմբեր 29, 2023
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՖԻԿ

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:

 «Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...


Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Գործառնական օրվա երկարաձգում «Քաջազնունի» և «Տերյան» մասնաճյուղերում

Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.

 

  • «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
  • «Տերյան» մասնաճյուղ  (ք. Երևան, Տերյան 69)

Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Ամփոփվել է «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման դասընթացը

Ուրախությամբ հայտնում ենք, որ  վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...


Ավելին
Դեկտեմբեր 26, 2023
15% զեղչ AMIO VISA քարտապաններին KINOPARK-ում

Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք