ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Աշխարհում հոկտեմբերի 31-ը նշվում է` որպես խնայողությունների միջազգային օր...
Խնայողություններին նվիրված միջոցառումներն այս տարի նախաձեռնել և համակարգում էր Գերմանական խնայբանկերի հիմնադրամը՝ Հայաստանի բանկերի միության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և մի շարք ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ և աջակցությամբ:
Միջոցառումների ծրագրով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում կազմակերպվել են տարբեր ձևաչափերով հանդիպումներ, քննարկումներ, խաղ-մրցույթներ և ցուցահանդես, որոնց իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ:
Ս.թ. հոկտեմբերի 30-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահի խորհրդական Անի Ղամբարյանը թիրախային լսարանի համար անցկացրեց սեմինար ՙԽնայողությունների մասին իրազեկում, խնայողական հաշիվներ՚ թեմայով:
Խնայողությունների միջազգային օրը Բանկի ՙԱշտարակ՚ մասնաճյուղում անցկացվեց խնայողությունների խաղարշավ, որի հաղթող հինգ մասնակիցների համար, որպես նվեր, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ արդեն ձևակերպվել են ժամկետային ավանդներ՝ Գերմանական խնայբանկերի հիմնադրամի միջոցների հաշվին:
Նույն օրը Հայաստանի բանկերի միությունում ամփոփվեցին «Խնայում ենք բանկի միջոցով» և «Ավանդը խնայողության ապահով տեսակ է» թեմաներով ինֆոգրաֆիկ հեղինակային աշխատանքների մրցույթի արդյունքները և հայտարարվեցին լավագույն չորս աշխատանքների հեղինակների անունները, որոնցից մեկին էլ՝ 4-րդ կուրսի ուսանողուհի, ապագա ֆինանսիստ Անի Գինովյանին հանձնվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ սեփական միջոցների հաշվին 50,000 դրամ գումարով ժամկետային ավանդ ձևակերպելու հավաստագիրը:
Ֆինանսների կառավարմանը նվիրված միջոցառումներն ամփոփվեցին Ֆինանսական 6-րդ էքսպոյով, որն այս տարի անցկացվեց ՙRossia Mall՚ առևտրի կենտրոնում: Ցուցահանդեսի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացավ իր կողմից մատուցվող ծառայություններով, փորձեց հասարակության շրջանում բարձրացնել ֆինանսական գիտելիքների մակարդակը, բացատրել անձնական ֆինանսների կառավարման առանձնահատկությունները՝ խթանելով խնայողություններ կատարելու նախաձեռնությունը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ամփոփելով ֆինանսական կրթմանն ու խնայելու մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումները, կրկին վստահեցնում է, որ այսօրվա խնայողությունները Ձեր վաղվա ներդրումներն են…
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am