ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Հարթակ լավագույններին. ՏՏ ոլորտի ուսանողներն ստացան հավաստագրեր
«ՏՏ ոլորտի ուսանո՞ղ ես՝ անցի'ր պրակտիկա մեր բանկում և ստացի'ր աշխատավարձ»,- ամիսներ առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այս հայտարարությունը մեծ արձագանք էր գտել ուսանողների շրջանում:
Դասընթացներին մասնակցելու ցանկություն էին հայտնել ՀՀ բուհերի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ավելի քան 160 ուսանող, սակայն մասնակցել են Հայաստանի երեք խոշոր բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները:
Թեստի և հարցազրույցի արդյունքներով ընտրված ուսանողներից Իրինա Գևորգյանին, Հայկ Կյուրեղյանին, Լուիզա Մարտիրոսյանին և Ռուզաննա Ղազարյանին հաջողվել է անցնել ամբողջական դասընթացը և ստանալ ավարտական հավաստագրեր:
«Ֆինանսական կազմակերպություններն առավելապես ձգտում են այս ոլորտում աշխատանքի ընդունել պատրաստի մասնագետների, մենք որոշեցինք այլ ճանապարհով գնալ. մեծ փորձառություն ունեցողներին ներգրավելուն զուգահեռ՝ ինքներս կադրեր պատրաստել, նրանց փոխանցել մեր փորձը, միասին ստեղծել պրոդուկտներ»,- ֆինանսական համակարգերի զարգացման փորձագետ, երկամսյա ծրագրի դասընթացավար Արթուր Ղազարյանը սա համարում է աշխատանքի լավ ձևաչափ:
Տեսական և գործնական գիտելիքներով հագեցած դասընթացների ծրագիրը ներառում էր բանկային համակարգերի մշակման միջուկի 4X պլատֆորմ, ծրագրավորման պրոցեսների և ֆինանսական հաշվառման հիմունքները թեմաներով դասախոսություններ: Դասընթացների ավարտին ուսանողները, կարելի է ասել, զրոյից ստեղծել են ծրագրային համակարգ:
Շաբաթական մեկ օր ուսանողների համար կազմակերպվել են նաև ներածական կարճ սեմինարներ՝ ֆինանսական շուկայի զարգացման միտումների, նախագծերի կառավարման, բանկային համակարգերի սպասարկման և այլ թեմաներով, որոնք վարել են Բանկի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Ուսանողների կարծիքով դասընթացը մեծ հնարավորություն էր պատկերացում կազմելու համար, թե ինչպես են նախագծվում և մշակվում բանկային ՏՏ համակարգերը, ինչպես է աշխատում ծրագրավորման թիմը: Սա նաև լավ հնարավորություն էր պրակտիկ գիտելիքների ձեռքբերման, նոր ու հետաքրքիր առաջադրանքների հաղթահարման, ինչպես նաև կարիերիայի զարգացման համար:
«Ուսանողներից շատերը լիարժեք չեն պատկերացնում, որ Բանկի բնականոն աշխատանքի կարևոր բաղադրիչ է նաև ճկուն և պրոֆեսիոնալ ՏՏ մասնագետներ ունենալը: Այս դասընթացի կազմակերպմամբ, որպես թվային լինելու ռազմավարական ուղղություն ընտրած Բանկ, մենք ընդգծում ենք այդ կարևորությունը՝ լավագույն ուսանողներին հարթակ տրամադրելով կայացման և մասնագիտական հմտությունների ձեռք բերման համար», - շեշտեց Մարդկային ռեսուրսների և կորպորատիվ մշակույթի կառավարման դեպարտամենտի տնօրեն Հռիփսիմե Գլիչյանը:
Բանկը ողջունում է նոր սերնդի ներգրավումը բանկային ոլորտում՝ պատրաստակամ լինելով աջակցել այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական բարձունքների:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am