ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջինը բանկային շուկայում SatisfAI-ի միջոցով մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով առաջինը Հայաստանի բանկային համակարգում մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։
Կարևորելով հաճախորդների դրական փորձառության շարունակական բարելավումը և շուկայում լավագույն ծառայությունների մատուցումը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները ցանկացած մասնաճյուղում կատարված գործարքի ավարտից հետո այսուհետ կստանան ՍՄՍ-հաղորդագրություն` Բանկից ստացած տպավորությունը 0-ից 10 սանդղակով գնահատելու նպատակով:
NPS հարցումը սպասարկման ոլորտում լայնորեն տարածված և ընդունված մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և բավարարվածության աստիճանը պարզելու համար: Հասկանալով հաճախորդների տրամադրվածությունը` այն թույլ է տալիս բացահայտել Բանկի գործելաոճի կամ վերջինիս մատուցած պրոդուկտների և ծառայությունների ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ենթակա ոլորտները, կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ մատուցելով բարձրակարգ սպասարկում, հաճախորդների պահանջներին և կարիքներին համապատասխան ծառայություններ:
Առաջիկայում Բանկը նախատեսում է ընդլայնել հարցումների ուղարկման եղանակների շրջանակը` անցնելով թվային հարթակների. հարցումներն ուղարկվելու են նաև էլեկտրոնային փոստի և Մոբայլ բանկ հավելվածի միջոցով:
Նման թափանցիկ հաղորդակցումը հաճախորդների հետ համահունչ է հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանց սպասարկում մատուցելու Բանկի ռազմավարությանը: Լավագույն սպասարկման հանձնառությամբ մեր նպատակն է գերազանցել հաճախորդների սպասելիքները` տրամադրելով բացառիկ ծառայություններ:
Մենք կարևորում ենք մեր հաճախորդների կարծիքները, իսկ նրանց գոհունակությունն ու հավատարմությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Այժմ` նոր AMIO Mobile հավելվածի միջոցով կարող եք ներդնել և համալրել ավանդ առցանց՝ առանց բանկ այցելելու...
Ավելին

Նոյեմբերի 16-ի և 17-ի որոշ մասնաճյուղերի ոչ աշխատանքային ժամերի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասնաճյուղերը հաճախորդներին կսպասարկեն հետևյալ ժամանակացույցով...
Ավելին

Ռազմավարական նպատակներին հասնելու ուղիները սահմանում ենք միասին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով առաջինը Հայաստանի բանկային համակարգում մեկնարկել է հաճախորդների
գոհունակության հարցումներ՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։
Կարևորելով հաճախորդների դրական փորձառության շարունակական բարելավումը և
շուկայում լավագույն ծառայությունների մատուցումը` Բանկի ֆիզիկական անձ
հաճախորդները ցանկացած մասնաճյուղում...
Ավելին

Զեղչ Booking.com-ում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար
Ստացե'ք մինչև 8% զեղչ Booking.com-ում սենյակ ամրագրելիս` վճարելով ABB VISA քարտով:
Առաջարկից օգտվելու համար
այցելե'ք Booking.com կայք,
ընտրե'ք Instant Reward նշանով հյուրանոցը,
օգտագործեք VISABKNG պրոմոկոդը․․․
Ավելին

«Արցախ» մասնաճյուղի գործունեության վայրի ժամանակավորապես տեղափոխում
Հաճախորդներին ժամանակակից և հարմարավետ լուծումներով ներկայանալու նպատակով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
«Արցախ» մասնաճյուղում (ՀՀ, ք. Երևան, Էրեբունի փողոց, 23շ., 73 և 74 տարածք) մեկնարկելու են բարեկարգման աշխատանքներ։
06.11.2023 թվականից «Արցախ» մասնաճյուղը ժամանակավորապես իր ողջ ծառայությունների փաթեթով գործելու է ՀՀ, ք. Երևան,
Արցախ փողոց, թիվ 17/9 հասցեում: Հայցում ենք մեր հաճախորդների...
Ավելին

Աշխատավարձային փաթեթներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Այժմ կարող եք ստանալ աշխատավարձ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտով`
արտոնյալ պայմաններով, նույնիսկ եթե դիմում եք անհատապես և Ձեր
գործատուի ու Բանկի միջև չկա համագործակցություն:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է աշխատավարձային «Անհատական»,
«Հատուկ» և «Արտոնյալ» փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս
անվճար սպասարկմամբ և արտոնյալ պայմաններով ստանալ VISA և
Mastercard միջազգային վճարային համակարգի քարտեր, ազատ օգտագործել
դրանք ցանկացած երկրում, իրականացնել անսահմանափակ անկանխիկ
վճարումներ...
Ավելին

«ABB-Կորպորատիվ+» ժամկետային ավանդ` համալրելու հնարավորությամբ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում է ներդնել
«ABB-Կորպորատիվ+» ժամկետային ավանդ բիզնեսի խնայողություններն
արդյունավետ կառավելու համար...
Ավելին

Աշխատավարձային «Անհատական» փաթեթ բոլորի համար
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ բոլորը, անկախ բանկի և գործատու
կազմակերպության միջև համագործակցության առկայությունից, կարող են
օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող աշխատավարձային
«Անհատական» փաթեթի առավելություններից, իսկ դրանք շատ են...
Ավելին

Արտոնյալ և մատչելի հիփոթեքային վարկեր զինծառայողներին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է զինծառայողներին բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ
կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման պետական
աջակցության ծրագրին ինչպես կառուցապատողից, այնպես էլ երկրորդային շուկայից:
Ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ կողմից ծրագրի շահառու մասնակիցներին առաջարկվում է
հիփոթեքային վարկ...
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am