Գլխավոր / Նորություններ

Գևորգ Թառումյան. «Նորարար, թվային և մարդակենտրոն. վերաբրենդավորման արդյունքում փոխվում է ողջ գաղափարախոսությունը»

 

 

Ցանկացած կառույցի և կայացած համակարգի համար իրական մարտահրավեր է ստեղծումից հետո տարիներ շարունակ պահպանել ձեռք բերված հաջողություններն ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց։ Այս տեսանկյունից խնդիրը դառնում է օրակարգային, երբ արդեն իսկ կայացած կառույցն իր գործունեությունն իրականացնում է խիստ մրցակցային պայմաններում։ Եվ այստեղ է, երբ ճիշտ պահին և գրագետ իրականացված վերաբրենդավորումն ապահովում է ցանկալի արդյունք։

Գործընթացի կարևորության, ռիսկերի և մասնավորապես բանկային ոլորտի ընկերությունների վերաբրենդավորման առանձնահատկությունների մասին UBA TALKS նախագծի շրջանակներում զրուցել ենք  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ։

 

Պարոն Թառումյան, թույլ տվեք մինչ զրույցի թեմային անդրադառնալը շնորհավորել Ձեզ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով` մաղթելով Ձեզ արգասաբեր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ ու նշանակալի հաջողություններ։ Որպես բանկի նոր նախագահ,  արդեն ուրվագծե՞լ եք այն հիմնական խնդիրներն ու ծրագրերը, որոնք առաջնային են լինելու ընթացիկ տարում։

 

Շնորհակալ եմ շնորհավորանքի և մաղթանքների համար։

Անդրադառնալով Ձեր հարցին պետք է նշեմ, որ թե՛ բանկին և թե՛ համակարգին առնչվող օրակարգային խնդիրները բավականին հստակ են, ակնհայտ են նաև այն ծրագրերն ու քայլերը, որոնք ուղղված են վերջիններիս լուծմանն ու կարգավորմանը։ Այս համատեքստում դեռևս կան լուծում պահանջող որոշակի հարցեր, որոնք առաջացել էին համակարգում՝ պայմանավորված վերջին մի քանի տարիների մարտահրավերներով։

Բանկի պարագայում մեր առջև դրված է խնդիր՝ դարձնել այն մեր հաճախորդների համար առավել ժամանակակից և թվային հարթակներով հագեցած՝  ապահովելով հասանելիությունը ամենուր և ցանկացած պահի։

 

Անդրադառնալով վերաբրենդավորման թեմային՝ փորձենք հանրության համար ընկալելի կերպով ներկայացնել վերջինիս էությունը։ Առհասարակ, որո՞նք են ընկերությունների վերաբրենդավորման պատճառները, ի՞նչ խնդիրներ են դրանով լուծվում և ո՞րն է վերջնանպատակը։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի բանկային ոլորտի ընկերությունների վերաբրենդավորումը։ 

 

Առհասարակ, ոչ միայն բանկային, այլ նաև ոչ բանկային ընկերությունների քաղաքականության պարբերաբար թարմացումը, նոր շնչով, նորովի ներկայանալը ցանկալի է, մեր ոլորտում նույնիսկ պարտադիր՝ հաշվի առնելով, որ շուկան դարձել է ավելի մրցակցային և շարժուն:

Բանկային հատվածը շուկայում ամենադինամիկ փոփոխվողներից է՝ տեխնոլոգիաների զարգացում, ծառայությունների թվայնացում, թեժ մրցակցություն: Փոխվում են նաև հաճախորդների ակնկալիքները՝ կապված հարմարավետության, ծառայությունների, պրոդուկտների բազմազանության հետ: Կարծում եմ, հաջողել են վերաբրենդավորման գնացած այն բանկերը, որոնք կարողացել են հաճախորդի գիտակցութան մեջ նոր կորպորատիվ ինքնությունն ասոցացնել ոչ միայն արդիականացված ծառայությունների, այլև հուսալիության, կայունության և թափանցիկության հետ:

Իմ կարծիքով, ցանկացած փոփոխության հիմքում վերջնանպատակը մեկն է՝ կատարելագործել ֆինանսական ծառայությունները և դրանց մատուցման միջոցները՝ հասանելի դարձնելով դրանք հաճախորդների ավելի լայն զանգվածի:

 

Պարոն Թառումյան, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է ներկայում ՀՀ բանկային համակարգի հանդեպ հանրային ընկալումը և ինչպե՞ս վերաբրենդավորումը կարող է ազդել ընկալման փոփոխության վրա։

         

Չեմ հերքի, որ համակարգի հանդեպ ընկալումը դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ, բայց սա միայն ՀՀ բանկային համակարգի պարագայում չէ․ պատկերը նույնն է  շատ երկրներում։ Այս տեսանկյունից, այո, ճիշտ պլանավորված վերաբրենդավորումը և հետագա հաճախորդամետ գործունեությունն, անշուշտ, կարող են ազդել ընկալման փոփոխության վրա։ Չէ որ, վերաբրենդավորումը միայն արտաքին տեսքի, տարբերանշանի կամ  մատուցված ծառայությունների որակի փոփոխություն չէ։ Վստահ եմ, որ մեր պարագայում ևս վերաբրենդավորումն իր դրական ազդեցությունը կունենա ընդհանուր համակարգային ընկալման վրա։

 

Հանրության լայն շրջանակին հայտնի է, որ բանկը նոր շրջափուլ է սկսել և դիմել մասշտաբային վերաբրենդավորման։ Ինչպե՞ս է կայացվել վերաբրենդավորման որոշումը, որո՞նք են լինելու հիմնական փոփոխությունները։ Կա՞ն մոտավոր ժամկետներ, թե բանկը երբ նորովի կներկայանա գործընկերներին և հաճախորդներին։

 

 Այո, իսկապես, մեր բանկը նոր, հետաքրքիր փուլ է սկսում. մոտ ապագայում ներկայանալու է նոր բրենդով, նոր անունով և տարբերանշանով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հայաստանյան ֆինանսական ոլորտ մուտք գործած հնագույն բանկերից մեկն է, որը երկար տարիներ շարունակ պահպանել է իր անվանումը. փոփոխություններ տեղի չեն ունեցել ոչ արտաքինի, ոչ հիմնական ուղղվածության և գործառույթների ուղղությամբ: Այնինչ, մենք ականատես ենք, թե ինչ արագ է փոփոխվում աշխարհը, ընթանում են թվայնացման գործընթացներ՝ անսահման հնարավորություններով, և շուկայում նորովի հանդես գալու համար որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ: Մեր կողմից որդեգրված նոր քաղաքականության դեպքում փոփոխությունները կլինեն հիմնովին:

Մեր պարագայում վերաբրենդավորում իրականացնելու որոշումը կայացվել է մեկ տարի առաջ՝ նոր բաժնետերերի քաղաքականության փոփոխության արդյունքում: Ինչպես գիտեք, մինչ այժմ բանկը ճանաչված էր՝ որպես իրավաբանական անձանց ծառայություններ մատուցող խոշոր բանկերից մեկը: Այժմ բանկի ուղղվածության մեջ հատուկ շեշտադրվել է մանրածախ բիզնեսի զարգացումը: Այս ուղղությամբ Բանկի ռազմավարությունը պատահական չէ ընտրված, քանի որ ունենք մանրածախ հատվածի ակտիվ զարգացման բոլոր նախադրյալները և, ամենակարևորը, նոր առաջարկների սպասող հաճախորդների մեծ բազա։ Շուտով լինելու են նաև նոր թվային պրոդուկտներ, որոնք իրականություն են դարձնելու մեր հաճախորդների ամենահամարձակ և նորարար նպատակները:

Մենք ցանկանում ենք ընկալվել որպես ժամանակակից, թվային և նորարար՝ միաժամանակ դրանք համակցելով եղած ուժեղ կողմերի հետ:

Մեզ հետ արդեն երկար ճանապարհ անցած և նոր հաճախորդներին նորովի կներկայանանք արդեն այս տարեվերջին։

 

Ինչպես ցանկացած գործընթաց, ոգեշնչելու և արդիականացնելու ցանկության հետ մեկտեղ, վերաբրենդավորումը պարունակում է նաև ռիսկեր: Ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական ռիսկերը, որոնց կարող են բախվել ֆինանսական կազմակերպությունները՝ ոլորտում նման գործընթաց անցկացնելիս և որո՞նք են դրանք չեզոքացնելու քայլերը։

 

Այո, դուք ճիշտ եք, ցանկացած գործընթաց իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ կապված նոր բրենդի ընկալման, փոփոխությունների հետևանքով շուկայում դիրքը չկորցնելու և այլ հանգամանքների հետ:

Բանկի վերաբրենդավորումը պահանջում է ծավալուն աշխատանք՝ նոր գաղափարախոսությամբ ու արժեքներով գործընկերներին և հաճախորդներին ներկայանալու համար:

Մեր դեպքում, քանի որ բանկը փոխում է ռազմավարությունը դեպի մանրածախ բիզնես, կարևոր է ներկայում մեզ մոտ սպասարկվող իրավաբանական անձ ընկերություններին՝ մեր կորպորատիվ հաճախորդներին հատուկ ուշադրություն դարձնելը: Այս պահին մշակվում են ծրագրեր մեր հաճախորդ կազմակերպությունների համար, որպեսզի նրանք ոչ միայն շարունակեն օգտվել մեր ծառայություններից, այլև իրենց աշխատակիցների հետ միասին հետաքրքրված լինեն նաև անհատների համար նախատեսված գրավիչ առաջարկներով: Մյուս ռիսկը, իհարկե պայմանավորված է հանրության ընկալմամբ. մենք ցանկանում ենք, որպեսզի տեսանելի լինի, որ մենք փոխում ենք միջուկը, այլ ոչ միայն արտաքին տեսքը:

Համոզված եմ՝ հանրությունը, մեր հաճախորդները կնկատեն և կգնահատեն մեր աշխատանքը:

 

Ինչպես  նշեցիք վերաբրենդավորում իրականացնելու որոշումը կայացվել է նոր բաժնետերերի քաղաքականության փոփոխության արդյունքում։ Ի՞նչ սպասելիքներ ունեն նրանք ՀՀ բանկային համակարգի զարգացման և մեր երկրում կատարվող ներդրումների արդյունավետության առումով։

 

Բնականաբար, ցանկացած կազմակերպություն նոր ներդրումային ծրագրերն իրականացնում է իր հեռանկարային զարգացման տեսլականի շրջանակներում: Նոր բաժնետերերի հետաքրքրությունը կապված է մեր երկրում բարենպաստ գործարար միջավայրով և կորպորատիվ հարաբերությունների իրավակարգավորումները սահմանող օրենսդրական դաշտով:

Հայաստանում կորպորատիվ ոլորտն առավել մատչելի է և գրավիչ թե΄ տեղական, թե΄ օտարերկրյա ներդրողների համար, միաժամանակ ապահովված են բաժնետերերի իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները: 

Այդ իսկ պատճառով ակնկալվում է, որ բարեփոխումների և վերաբրենդավորման գործընթացների արդյունքում Բանկը ոչ միայն պահպանելու և ամրապնդելու է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում, այլ նաև իրագործելու է զարգացման նոր, ժամանակակից լուծումներով հեռանկարային ծրագրեր: 

 

Պարոն Թառումյան, ՀՀ բանկային համակարգում ունեք շուրջ 30-ամյա աշխատանքային փորձ: Երբևիցե չե՞ք ցանկացել փոխել աշխատանքի բնույթը:

 

Եթե անկեղծ լինեմ, այո, նման ցանկություն պարբերաբար առաջացել է։ Կար ժամանակ, երբ մեծ ցանկություն ունեի աշխատելու շատ խոշոր արտադրությունում։ Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում նման հնարավորություն չկար և ինքս   նպատակ չեմ ունեցել երկիրս լքելու, շարունակեցի աշխատել տարեցտարի դինամիկ զարգացող բանկային համակարգում։

 

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից բանկային համակարգի ներկայացուցիչը։ Ի՞նչ հմտություններ և որակներ են անհրաժեշտ հաջողակ մասնագետ դառնալու համար:

 

Ինքնին բանկիր լինելը բարդ է, որը պահանջում է պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացողություն։ Մասնավորապես, բանկային համակարգում հաջողակ մասնագետ դառնալու գրավականներից է նաև մրցակցային պայմաններում արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու հմտությունը։ Եվ իհարկե՝ շարունակական կրթությունը։   

 

Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր իրենց մասնագիտական կարիերան տեսնում են բանկային համակարգում:

 

Նախ կցանկանայի նշել, որ մենք շարունակում ենք համագործակցությունն առաջատար  ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու  պատրաստել բարձրորակ մասնագետներ:  Այս պահին արդեն մեկնարկել է ծրագիր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր կուրսերի ուսանողների համար, որը հնարավորություն է տալիս անցնել պրակտիկա մեր բանկում, ստանալ աշխատավարձ, ունենալ նաև մշտական աշխատանքի անցնելու  հեռանկար: 

Ֆինանսական ոլորտում կրթություն ստացող երիտասարդներին խորհուրդ կտայի մշտապես խորացնել մասնագիտական գիտելիքներն՝ անկախ այն հանգամանքից դեռ ուսանող են, թե արդեն բանկային համակարգի աշխատակից։ Սա այն ոլորտ է, որտեղ մշտապես առկա է շարունակական կրթության պահանջ, ինչն իր հերթին մասնագիտական աճի և հաջողությունների գրավականն է։ Ասվածի վառ ապացույցն է ոլորտի հայ մասնագետների մրցունակ լինելը ոչ միայն Հայաստանում, այլ զարգացած եվրոպական երկրների բանկային համակարգերում։

Վստահ եմ, որ որակյալ կրթություն ստացած և մասնագիտական հմտությունները կատարելագործող նոր սերունդը մեծ դեր ունի բանկային համակարգի զարգացման, հետևաբար, երկրի տնտեսության զարգացման գործում:  Եվ, առհասարակ, հզոր երկիր ունենալու համար կրթված և աշխատասեր հասարակություն է պետք:

Նորություններ
Փետրվար 09, 2024
Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:

ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.


Ավելին
Հունվար 23, 2024
Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը

Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:

ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:

Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:

Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…


Ավելին
Հունվար 23, 2024
Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:

Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...


Ավելին
Հունվար 18, 2024
Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:

Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:


Ավելին
Հունվար 18, 2024
Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...


Ավելին
Հունվար 04, 2024
Աշտարակում նոր գույներ ավելացան. Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորած մասնաճյուղը

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:

Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու  Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...


Ավելին
Դեկտեմբեր 29, 2023
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՖԻԿ

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:

 «Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...


Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Գործառնական օրվա երկարաձգում «Քաջազնունի» և «Տերյան» մասնաճյուղերում

Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.

 

  • «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
  • «Տերյան» մասնաճյուղ  (ք. Երևան, Տերյան 69)

Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Ամփոփվել է «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման դասընթացը

Ուրախությամբ հայտնում ենք, որ  վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...


Ավելին
Դեկտեմբեր 26, 2023
15% զեղչ AMIO VISA քարտապաններին KINOPARK-ում

Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք