ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Ամփոփվել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը
Տնտեսական խորքային վերլուծություններ և որակյալ տեղեկատվական դաշտ՝ Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է արդեն 3-րդ տարին անցկացվող «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը:
Այս տարի ՀՄԲ-ն ընդլայնել էր մասնակիցների շրջանակը և մրցույթին մասնակցելու հնարավորություն տվել ոչ միայն լրագրողներին, այլև վերլուծաբան-հետազոտողներին և գիտնականներին։
«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցութային հանձնաժողովի կազմում ներառված են եղել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հանրության հետ կապերի պատասխանատուները:
Մրցույթի տարբեր անվանակարգերի հաղթողների անունները հրապարակվելուն զուգահեռ՝ հայաստանյան առևտրային բանկերի ներկայացուցիչներն իրենց նախընտրած նյութերի հեղինակներին շնորհեցին Հատուկ մրցանակներ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նվերներ էր պատրաստել մրցույթի անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողների համար:
«Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հանրային ռադիոյի լրագրող Հասմիկ Դիլանյանի աշխատանքը։ Անվանակարգի 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրներն էին համապատասխանաբար՝ «Հետք» լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանը և «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության լրագրող Արամ Գարեգինյանը:
«Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի և ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասպիրանտ Նարեկ Կարապետյանի համահեղինակած «Ինչու՞ են հայաստանյան բանկերն ավելացրել պետական պարտատոմսերում ներդրումները․ փաստեր բանկերի մակարդակով գնահատումներից» գիտական հոդվածը։
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ֆինանսաբանկային ոլորտը լուսաբանող լրագրողների խրախուսումը և մասնագիտական կարողությունների կատարելագործումը, ինչը կհանգեցնի ՀՀ բանկային ոլորտի անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանմանը, հանրությանը մատչելի լեզվով ոլորտի իրադարձությունների իրազեկմանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին

Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին

Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին

Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին

Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am