ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Բանկի Երևանի և Դիլիջանի Դրամարկղային կենտրոնների գործունեության համար տեխնիկական սարքավորումներ (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաներ, ջերմաեռակցող սարքեր) ձեռք բերելու մրցույթ`
Մրցույթի պայմաններն են.
1. Թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար).
1.1 Թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,
1.2 Ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,
1.3 Ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,
1.4 Մագնիսականություն։
2. Պիտանի, կենղծ և հնամաշ/վնասված թղթադրամների որակում, առանձնացում, տեսակավորում:
3. Հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն:
4. Մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները.
4.1 Մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին/անվանական արժեք և նկարագիր /,
4.2 Համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն):
4.3 Սարքերի հետագա սպասարկման, ծրագրային կարգաբերման/Բանկի կողմից սպասարկվող արժույթների, այդ թվում ՀՀ դրամի ճանաչման, իսկության ստուգման/մասին տեղեկատվություն:
4.4 Պահանջվող տեխնիկական սարքավորումների մատակարարման վերջնաժամկետ սահմանել մինչև 15.03.2023թ.:
Պահանջվող փաստաթղթեր.
• մրցույթի մասնակցության դիմում հայտ
• կոմերցիոն առաջարկ
• կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական)
• գործընկեր կազմակերպությունների ցանկ
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2023 թվականի փետրվարի 03-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք է նշվի.
• Մրցույթի անվանումը (թղթադրամի և մետաղադրամի իսկությունը ստուգող, տեսակավորող և հաշվող մեքենաների, ջերմաեռակցող սարքերի ձեռք բերման մրցույթ)
• «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը,
• «Մրցութային հանձնաժողովին» գրառումը,
• ՈՒղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը:
Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Դրամական գործառնությունների վարչություն՝ +374-10-59-20-36 կամ +374-93-22-33-99 հեռախոսահամարներով:
Ձեռք բերման համար առաջարկվող տեխնիկական սարքավորումների մակնիշները և քանակը, որոնք համապատասխանում են պահանջվող պայմաններին:
Հ/հ |
Տեսակը |
Երևանի ԴԿ |
Դիլիջանի ԴԿ |
||
քանակ |
միավորի գին /ՀՀ դրամ/ |
քանակ |
միավորի գին /ՀՀ դրամ/ |
||
1 |
Թղթադրամ տեսակավորող մեքենա |
2 |
|
1 |
|
2 |
Թղթադրամ տեսակավորող մեքենա |
1 |
|
|
|
3 |
Մետաղադրամ տեսակավորող մեքենա |
1 |
|
1 |
|
4 |
Ջերմաեռակցող սարք |
1 |
|
1 |
|
5 |
Թղթադրամի իսկությունը ստուգող սարք |
1 |
|
1 |
|
6 |
Թղթադրամ հաշվող ստուգող մեքենա |
|
|
1 |
|
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am