Գլխավոր / Նորություններ
Վարկերի մարումների հետաձգման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր

 

Հարգելի հաճախորդներ,

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  ելնելով Հայաստանում  ստեղծված  իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշում էր կայացրել ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը ներառյալ, հետաձգել ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները տվյալ ժամանակահատվածի համար, իսկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերել անհատական մոտեցում:

Համակարգելով հաճախորդների կողմից հնչող հարցերը՝ Ձեզ ենք ներկայացնում 16.03.2020 թվականի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարկերի/վարկային գծերի մարումների հետաձգման վերաբերյալ հայտարարության շրջանակներում հաճախ տրվող հարցերի պարզաբանումները.

 

  • 1.       Ո՞ր վարկերին է վերաբերում մարումների հետաձգումը

Մարումների հետաձգումը վերաբերվում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ նկատմամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող ֆիզիկական անձանց վարկերին և վարկային գծերին, որոնց մարումները, համաձայն կնքված պայմանագրերի, նախատեսված են 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2020 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Աշխատավարձային նախագծերի շրջանակներում տրամադրված վարկերի/վարկային գծերի  մարումների հետաձգումներ կատարելու համար, եթե մարումները կատարվում են Բանկում բացված քարտային հաշիվներից, կնքված պայմանագրի հիման վրա, ավտոմատ գանձման եղանակով, անհրաժեշտ է Բանկի հայտարարությունում նշված կապի միջոցներով նախապես դիմել Բանկ և ստանալ Բանկի համաձայնությունը։

 

  • 2.       Եթե ստանում եմ աշխատավարձ Ձեր Բանկի քարտով կամ հաշիվներիս վրա ունեմ գումար, արդյո՞ք պարտադիր է մարումների հետաձգումը

Եթե Բանկի հետ համաձայնեցված չէ վարկերի/վարկային գծերի մարումների հետաձգումը (Բանկի հայտարարության մեջ նշված կապի միջոցներով հաճախորդը չի դիմել Բանկ պարտավորությունների նշված ժամկետի հետաձգման համար) և Հաճախորդի հաշվին առկա են դրամական միջոցներ ապա ժամանակացույցով սահմանված վճարման օրը կիրականացվի վարկային պարտավորությունների ավտոմատ հերթական վճարումը:

 

  • 3.       Արդյո՞ք վճարումներ չկատարելը կարող է հանգեցնել վարկային պատմության վատթարացման։ Մայիսի 30-ին ի՞նչ սկզբունքով է կատարվելու վճարումը

Հնարավորություն է ընձեռնված վարկառուներին՝ առանց վարկային պատմությունը վատացնելու և առանց տույժ և տուգանքներ վճարելու հետաձգել վարկերի/ վարկային գծերի մարումները մինչև 2020 թվականի մայիսի 30-ը: Մինչ այդ մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի հերթական մարումը չիրականացնելու դեպքում մայր գումարների մարումները հավասարաչափ կբաշխվեն 2020 թվականի մայիսի 30-ից հետո վարկավորման (կրեդիտավորման) պայմանագրերով նախատեսված մնացած ժամանակահատվածի վրա, իսկ հաշվարկված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները կարող եք վճարել 2020 թվականի հունիսի 1-ից մաս առ մաս, ոչ ավել, քան վարկավորման (կրեդիտավորման) պայմանագրով նախատեսված մնացած ժամանակահատվածում՝ մինչև 2020 թվականի մայիսի 30-ը դիմելով Բանկ՝ փոխադարձ համաձայնեցված   մարումների  ընդունելի ժամանակացույց սահմանելու համար:

 

  • 4.       Ազդու՞մ է արդյոք մարումների հետաձգումը 16.03.2020թ.-ից հետո վերցրած վարկերի վրա և ինչպե՞ս

Նոր կնքվող վարկային պայմանագրերի համար ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի վարկառուների ցանկությամբ մայր գումարների և հաշվեգրվելիք տոկոսագումարների համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված՝ առաջին վճարման օրը հետաձգելով մինչև 2020 թվականի մայիսի 30-ը:

 

  • 5.       Արդյո՞ք մարումների հետաձգումը տարածվում է բիզնես վարկերի վրա

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հանդեպ 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող փոքր բիզնեսի վարկառուների համար վերջիններիս կողմից ներկայացված դիմումի համաձայն Բանկը կարող է առաջիկա (հերթական) վճարման օրը տեղափոխել մինչև 2020 թվականի մայիսի 30-ը ներառյալ (առանց վարկի վերջնաժամկետի վերանայման) կամ վարկառուի ցանկությամբ վճարման ժամանակացույցում կատարել փոփոխություններ՝ ընթացիկ մարման ենթակա գումարը վերաբաշխելով վարկային պայմանագրով 2020 թվականի մայիսի 30-ից հետո նախատեսված ժամկետներում:

 

  • 6.       Ես տերմինալով կատարել եմ իմ ընթացիկ վճարումը, արդյո՞ք իմ վարկին վերաբերվում է մարումների հետաձգումը

Մարումների հետաձգումը պարտադիր գործողություն չէ ուստի եթե Դուք արդեն վճարել եք, կամ ցանկանում եք կատարել ընթացիկ մարումներ, ապա Բանկը Ձեր վճարումը դիտարկում է որպես Բանկի հայտարարությամբ ներկայացրած հետաձգումների առաջարկից հրաժարում,  և Բանկը խորհուրդ է տալիս շարունակել իրականացնել ժամանակացույցով նախատեսված հերթական վճարումները՝ չծանրաբեռնելով վարկային բեռը:

 

  • 7.       Ունեմ հիփոթեքային վարկ, որի շրջանակներում օգտվում եմ եկամտահարկի հաշվին տոկոսագումարների վերադարձի հնարավորությունից, ինչպե՞ս կանդրադառնա մարումների հետաձգումը այդ վարկի վրա

Մարումների հետաձգումը պարտադիր գործողություն չէ, ուստի եկամտահարկի հաշվին տոկոսագումարների վերադարձի հնարավորությունից օգտվելու համար խորհուրդ է տրվում շարունակել իրականացնել ժամանակացույցով նախատեսված հերթական վճարումները, որի դեպքում եկամտահարկի հաշվին տոկոսագումարների հետվերադարձման խնդիր չի առաջանա:

Մարումների հետաձգումից օգտվելու դեպքում, դուք կզրկվեք հետաձգման ժամանակահատվածի համար եկամտահարկի հաշվին տոկոսագումարների հետվերադարձից՝ չվճարված տոկոսագումարների չափով:

 

  • 8.       Արդյո՞ք մարումների հետաձգումը ենթադրում է վարկի վերջնաժամկետի երկարաձգում

Վարկի վերջնաժամկետի երկարաձգում չի ենթադրվում, սակայն հաճախորդի կողմից Բանկ դիմելու դեպքում, փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է ցուցաբերել անհատական մոտեցում (խնդրում ենք հաշվի առնել, որ գույքի գրավով վարկերի դեպքում վերջնաժամկետի երկարաձգման պարագայում պետք է կատարել նոտարական վավերացման և պետական գրանցման լրացուցիչ ծախսեր):

 

  • 9.       Արտոնյալ ժամկետով վարկային գծերի դեպքում, արդյո՞ք հնարավոր է կատարել մարումների հետաձգում

Արտոնյալ ժամկետով վարկային գծերի դեպքում պայմանագրով սահմանված արտոնյալ ժամկետում պարտադիր վճարումը չիրականացնելու դեպքում առանց վարկային պատմությունը վատացնելու և առանց տույժ և տուգանքներ վճարելու կհետաձգվի վարկային գծերի մարումները, սակայն համաձայն պայմանագրի կհաշվեգրվի տոկոսագումարը: Արտոնյալ ժամկետով վարկային գծերի դեպքում, երբ վճարումների արտոնյալ ժամանակահատվածը համընկնում է Բանկի հայտարարած հետաձգումների ժամանակահատվածին (ս.թ. մարտի 16-ից մինչև ս.թ. մայիսի 30-ը), ապա տվյալ ժամանակահատվածում որևէ ձևակերպման, դիմումի անհրաժեշտություն չկա: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո, եթե հաճախորդը նախօրոք չի դիմել Բանկ հետաձգման առաջարկից չօգտվելու կամ հրաժարվելու համար, և հաճախորդի հաշիվներին առկա չէ բավարար դրամական միջոցներ վարկային գծի պայմանագրով սահմանված մասի մարման համար կամ կանխիկ չի մարել մարման ենթակա մասը, ապա վարկային գծի համար հաշվարկվող տոկոսների և մայր գումարի մարումները հետաձգվում են մինչև ս.թ. մայիսի 30-ը:

 

  • 10.   Ինչպե՞ս կարող եմ դիմել Բանկ ժամանակացույցի վերանայման համար

Ժամանակացույցի վերանայման համար կարող եք դիմել հետևյալ կերպ.

          Դիմել Բանկի Գլխամաս կամ մոտակա մասնաճյուղ, կամ

          Ուղարկել էլեկտրոնային դիմում հետևյալ ձևաչափով delaydimum@armbusinessbank.am հասցեով:

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

Հեռախոս: +374 10 59 20 20, +374 60 37 25 00

WhatsApp / Viber: +37494114488

Նորություններ
Փետրվար 09, 2024
Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:

ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.


Ավելին
Հունվար 23, 2024
Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը

Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:

ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:

Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:

Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…


Ավելին
Հունվար 23, 2024
Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:

Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...


Ավելին
Հունվար 18, 2024
Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:

Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:


Ավելին
Հունվար 18, 2024
Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...


Ավելին
Հունվար 04, 2024
Աշտարակում նոր գույներ ավելացան. Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորած մասնաճյուղը

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:

Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու  Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...


Ավելին
Դեկտեմբեր 29, 2023
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՖԻԿ

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:

 «Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...


Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Գործառնական օրվա երկարաձգում «Քաջազնունի» և «Տերյան» մասնաճյուղերում

Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.

 

  • «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
  • «Տերյան» մասնաճյուղ  (ք. Երևան, Տերյան 69)

Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Ամփոփվել է «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման դասընթացը

Ուրախությամբ հայտնում ենք, որ  վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...


Ավելին
Դեկտեմբեր 26, 2023
15% զեղչ AMIO VISA քարտապաններին KINOPARK-ում

Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք