Գլխավոր / Նորություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ արբիտրաժային դատարանի հետ համագործակցության

համար բաց մրցույթի անցկացման մասին

  

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ արբիտրաժային դատարանի հետ համագործակցության նպատակով:

 Մրցութային հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 15/08/2023թ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ` ՀՀ, 0010, քաղաք Երևան, Նալբանդյան 48 հասցեով:

 Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2023թ. օգոստոսի 16-ին, ժամը 11:00, ՀՀ, 0010, քաղաք Երևան, Նալբանդյան 48 հասցեում:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ` 0010, քաղաք Երևան, Նալբանդյան 48 հասցեով:

  

Կոնտակտային անձինք`

Իրավաբանական ծառայության ղեկավար

Հեռ. +(374)  10-59-20-20 /ներքին՝495/

Էլ. փոստ` karina.hovhanesyanm@armbusinessbank.am

 

Դատական գործերի սպասարկման բաժնի պետ

Հեռ. +(374)  10-59-20-20 /ներքին՝458/

Էլ. փոստ` Siranush.Grigoryan@armbusinessbank.am

 

Տեղեկություններ մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

 1.     Մրցույթի կազմակերպիչ`

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մրցութային հանձնաժողով։

 2.    Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակ:

 3.    Մրցութային հայտերի ընդունման ժամկետները`

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 2023թ. օգոստոսի 15-ը, ժամը 17:00 ներառյալ: Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում և առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտ ներկայացնողին:

 4.    Մրցույթի անցկացման կարգը`

4.1.   Մրցույթն անցկացվում է բաց և մրցույթին կարող է մասնակցել ցանկացած արբիտրաժ, անկախ դրա` մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

4.2.  Մրցույթի պատվիրատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց։

4.3.  Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մասնակիցները պետք է ներկայացնեն փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով, առձեռն կամ Բանկի էլեկտրոնային փոստի հասցեով։ Փոստային կապի միջոցով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ փաստաթղթերը պետք է հանձնել փակ (առկայության դեպքում նաև` կնքված) ծրարներով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (մրցույթի մասնակցի) և ստացողի (մրցույթի կազմակերպչի) հասցեները և ամբողջական անվանումները՝ «Մրցութային հանձնաժողովին: Չբացել, մինչ հանձնաժողովի նիստը» նշումով։ Մրցույթի հայտատուները՝ մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտը (3-րդ կետում նշված ժամկետի լրանալը) կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերի ներկայացման կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Մրցութային առաջարկները և կից փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և ռուսերեն լեզուներով:

 

4.4.  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է.

4.4.1.     Նամակ-հայտ մրցույթին մասնակցելու համար,

4.4.2.    Գրավոր առաջարկ ծառայությունների վերաբերյալ, այդ թվում՝ գնային առաջարկ,

4.4.3.    Տեղեկանք մրցույթի մասնակցի վերաբերյալ` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն,

4.4.4.   Իրավաբանական անձանց դեպքում՝ հայտը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող ՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից էլեկտրոնային քաղվածք,

4.4.5.    Հակիրճ տեղեկատվություն ընկերության արբիտր(ներ)ի վերաբերյալ,

4.4.6.    Ծրագրային հագեցվածության հնարավորության վերաբերյալ,

4.4.7.    Դատական գործերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ամսական կտրվածքով:

 

4.4.6 Սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացվելու դեպքում, հայտը կհամարվի չներկայացված:

 

4.5.  Մրցութային հանձնաժողովի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

4.5.1.    Ծրարների բացման մրցութային հանձնաժողովի նիստը կնշանակվի 2023թ. Օգոստոսի 16-ին, ժամը 11:00՝ սույն հայտարարության մեջ նշված հասցեում: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը հայտարարվում է մրցութային հանձնաժողովին և այլ ներկաներին՝ ծրարը բացելուց առաջ: Մրցույթի մասնակիցների գնային առաջարկները հրապարակման ենթակա չեն:

4.5.2.    Մրցութային հանձնաժողովի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին ճանաչելու համար, համաձայն մրցութային (փաստաթղթերով նախատեսված) կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մատակարարների ընտրության և գնահատման» կարգում նկարագրված չափորոշիչներին համապատասխան, Հանձնաժողովն իրականացնում է մրցույթում մասնակցության հայտերի գնահատում և համադրում: Մրցութային հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը և կազմվում է համապատասխան արձանագրություն,

4.5.3.    Հաղթող ճանաչելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի կազմակերպիչը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին տեղեկացնում է վերջինիս մրցույթում հաղթող ճանաչված լինելու մասին և առաջարկում է կնքել համագործակցության պայմանագիր՝ ներկայացնելով դրա պայմանները:

 5.    Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ`

 

5.1.       Բանկերի, այլ ֆինանսական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման փորձի առկայություն,

5.2.      Արագ, առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի անկողմանկալ դատարանի կողմից վեճերի արդարացի լուծում ստանալու հնարավորություն,

5.3.      Վեճերի լուծումը և գործերի քննության փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն,

5.4.      Մրցունակ սակագնային քաղաքականություն,

5.5.      Տեղեկատվական անհատական հարթակի առկայություն:

Նորություններ
Փետրվար 09, 2024
Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:

ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.


Ավելին
Հունվար 23, 2024
Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը

Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:

ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:

Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:

Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…


Ավելին
Հունվար 23, 2024
Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:

Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...


Ավելին
Հունվար 18, 2024
Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:

Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:


Ավելին
Հունվար 18, 2024
Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...


Ավելին
Հունվար 04, 2024
Աշտարակում նոր գույներ ավելացան. Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորած մասնաճյուղը

Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:

Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու  Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...


Ավելին
Դեկտեմբեր 29, 2023
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՖԻԿ

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:

 «Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...


Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Գործառնական օրվա երկարաձգում «Քաջազնունի» և «Տերյան» մասնաճյուղերում

Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.

 

  • «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
  • «Տերյան» մասնաճյուղ  (ք. Երևան, Տերյան 69)

Ավելին
Դեկտեմբեր 28, 2023
Ամփոփվել է «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման դասընթացը

Ուրախությամբ հայտնում ենք, որ  վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...


Ավելին
Դեկտեմբեր 26, 2023
15% զեղչ AMIO VISA քարտապաններին KINOPARK-ում

Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք