ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԳՐԱՆՑԵԼՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն Բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:
Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու և կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը և 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են հատկապես այդ ուղղությամբ Բանկի դինամիկ զարգացման մասին:
2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ և զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝ ՀՀ բանկերի մանրածախ վարկային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։
Հիփոթեքային վարկերի պորտֆելով 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է 66% աճ, ինչը ՀՀ բանկային շուկայի 27․4% աճի տեմպից ավելի է 2,4 անգամ: Բանկը զբաղեցնում է 15,3% մասնաբաժին ՀՀ բանկերի հիփոթեքային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։
2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն բարելավել է Մանրածախ վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 4-րդ տեղը շուկայում՝ 7,63% մասնաբաժնով։ Բանկը բարելավել է նաև Հիփոթեքային վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 3-րդ տեղը շուկայում՝ 8,29% մասնաբաժնով։
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակում է մնալ բանկային շուկայի առաջատարը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելով՝ 17,06% մասնաբաժնով։
2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ավելացրել է ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 22,2%-ով։
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաստատել է 2023-2025թթ․ իր ռազմավարությունը՝ հիմնական շեշտադրումը դնելով մանրածախ բիզնեսի զարգացման և թվայնացման տեմպերի վրա։ Հաշվի առնելով, որ Բանկը որդեգրել է զարգացման թվային ուղին, մասնաճյուղային ցանցի օպտիմալացման շրջանակներում 2022-ին փակվել է 6 մասնաճյուղ։
Ընդհանուր ակտիվներով և պարտավորություններով Բանկը շարունակում է զբաղեցնել ՀՀ բանկային շուկայում 3-րդ տեղը։
Իրավաբանական անձանց տրված վարկային պորտֆելով Բանկը շարունակում է զբաղեցնել շուկայում 2-րդ տեղը՝ 15,23% մասնաբաժնով։
Ընդհանուր ժամկետային ավանդների պորտֆելով Բանկը ևս զբաղեցնում է 2-րդ տեղը շուկայում՝ 12,84% մասնաբաժնով։
Բանկը շարունակում է կյանքի կոչել զարգացման նոր ծրագրեր մեր հաճախորդների և գործընկերների հետ միասին՝ շարունակաբար ներկայացնելով առաջատար ցուցանիշների արդյունքները:
Ավելի քան 30 տարի գործող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ առաջարկելով բանկային պրոդուկտների և ծառայությունների ամբողջական ցանկ՝ կորպորատիվ, միջին, փոքր բիզնեսի և ֆիզիկական անձանց համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին:
ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են.
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Նոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը:
ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕԻ զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով:
Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար:
Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի:
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%:
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Մենք արդեն Աշտարակում ենք: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ վերաբրենդավորված, նոր լուծումներին ու ձևաչափին համահունչ «Աշտարակ» մասնաճյուղը հաճախորդների առջև իր դռները բացեց Ն. Աշտարակեցու փողոց 45-47 հասցեում:
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին հյուրեր Արագածոտնի մարզպետարանից, բանկի գործընկերներ և հավատարիմ հաճախորդներ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի աշխատել շուրջօրյա մինչև 31.12.2023թ. 18:00 և հաճախորդների սպասարկումը նույն գրաֆիկով կվերսկսի 01.01.2024թ․ 09:00-ից:
«Մերգելյան» մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 1) կսպասարկի հաճախորդներին 30․12․2023թ․ ժամը 10։15-13։45...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Տեղեկացնում ենք, որ 29.12.2023թ. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ներքոնշյալ մասնաճյուղերում գործառնական օրը երկարաձգվել է, և հաճախորդները կարող են սպասարկվել մինչև ժամը 18:00.
- «Քաջազնունի» մասնաճյուղ (ք. Երևան, Քաջազնունու փողոց 5 շենք, 26 շինություն)
- «Տերյան» մասնաճյուղ (ք. Երևան, Տերյան 69)
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս ԱՄԻՕ ԲԱՆԿԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թեստ-ստուգման միջոցով ամփոփեցին «Լիզինգ» ֆինանսական գործիքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ձեռքբերված գիտելիքները՝ հաջողությամբ հաղթահարելով Բանկում լիզինգի ներդրման...
Ավելին
![](https://old.armbusinessbank.am/img/arr2.gif)
Բաց մի թող ֆանտաստիկ առաջարկը և վայելիր կինո երեկոները մեզ հետ:
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am