Գլխամասային գրասենյակ`
ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Գլխավոր /
Ծառայություններ /
TelegramBot
TelegramBot
Հարգելի Հաճախորդ,
Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից, որը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն Ձեզ է տրամադրվում հետևյալ տեղեկատվությունը.
- Ձեր ընթացիկ հաշիվների մնացորդները
- Բանկի մոտակա մասնաճյուղերի հասցեները
- Բանկի մոտակա բանկոմատների հասցեները
- Արտարժույթի փոխարժեքները / նաև ըստ ՀՀ բանկերի/
- Ավանդների պայմանները
- Ակցիաները և հատուկ առաջարկները
ABB BOT-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է.
- Ներբեռնել անվճար Տելեգրամ մեսենջեր (Telegram) հավելվածը Ձեր սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մեջ, գրանցել Ձեր հեռախոսի համարը,
- “Chats” բաժնում ստեղծել նոր հաղորդագրություն,
- Փնտրման դաշտում լրացնել @abbminibot և ընտրել այն,
- Էկրանին կհայտնվի ողջույնի խոսք և ABB BOT-ով աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է սեղմել Start հրահանգը,
- Հաշիվների մնացորդներըը դիտելու համար անհրաժեշտ է մուտքագրել գաղտնագիրը, որը տրամադրվում է Բանկում: Այս գործառույթը ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
- ուղարկել Ձեր հեռախոսահամարը՝ ընտրելով “ուղարկել հեռախոսահամարը” հրահանգը,
- մուտքագրել գաղտնագիրը
- գաղտնագիրը ճիշտ լրացնելու դեպքում ընտրել “Ընթացիկ հաշիվների մնացորդներ” հրահանգը,
- Առանց գաղտնագիրը մուտքագրելու հնարավոր չէ դիտել հաշիվների մնացորդները և Ձեր էկրանին կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը “Սխալ Գաղտնագիր - Գաղտնագիրը ճշտելու համար դիմեք Հայբիզնեսբանկ ՓԲԸ մոտակա մասնաճյուղ” :
- Արտարժույթի փոխարժեքների, բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների, ավանդների պայմանների և ակցիաների վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ ցանկացած անձ և պարտադիր չէ լինել Բանկի հաճախորդ: Նշված տեղեկատվությունը հնարավոր է ստանալ առանց գաղտնագիրը մուտքագրելու:
Թարմացված է` 14.01.2021, 14:42
Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից