ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Շարժվեք արագ տարածության և ժամանակի մեջ
Ցանկանու՞մ եք օրվա ցանկացած պահին, աշխարհի ցանկացած կետից անվտանգ և ապահով օգտվել բանկային ծառայություններից` ապա կատարեք ճիշտ ընտրություն՝ ակտիվացրեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի Ինտերնետ բանկինգ ծառայությունը:
Ծառայությունը հնարավորություն է տալիս․
- Կառավարել Ձեր բանկային և քարտային հաշիվները, տեսնել գործարքների պատմությունը,
- Դիտել Ձեր քարտային գործարքների պատմությունները, տեսնել քարտերի մնացորդները
- Կցել այլ բանկի քարտ, տեսնել կցված քարտերը
- Կատարել փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս
- Կատարել խմբային փոխանցումներ
- Իրականացնել արտարժույթի փոխանակում
- Վճարել կոմունալ ծառայությունների դիմաց
- Վճարել կոմունալ ծառայությունների դիմաց խմբային եղանակով
- Կատարել բյուջետային փոխանցումներ և ՃՈ տուգանքների վճարումներ
- Դիտել Ձեր վարկային պարտավորությունները, վարկերի գծով կատարված վճարումները, վճարել վարկերը
- Դիտել Ձեր ավանդային պայմանագրերը, համալրել ավանդները
- Գումար փոխանցել Հայբիզնեսբանկ ՓԲԸ հաճախորդներին՝ կոնտակտային տվյալներով (հեռախոսահամար, էլ.փոստ)
- Ստեղծել ձևանմուշներ՝ կրկնվող գործողությունների համար
- Բանկ ուղարկել կանխիկացման հայտ
- Նամակագրություն իրականացնել Բանկի հետ
Համակարգի անվտանգությունը։
Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ: Օգտագործողների նույնականացման և գործարքների իրականացման նպատակով օգտագործվում են VASCO Data Security Ընկերության Digipass սարքերը /տոկենները/: Digipass սարքերը գեներացնում են փաստաթղթերը հաստատելու համար անհրաժեշտ միանգամյա գաղտնաբառերը:
Գաղտնաբառը հնարավոր է ստանալ նաև առանց գաղտնաբառ գեներացնող սարքի տրամադրման` SMS հաղորդագրության միջոցով կամ OAUTH 2.0 արձանագրությամբ աշխատող ծրագրային ապահովման միջոցով:
Ինտերնետ բանկինգ ծառայության հետ զուգահեռ ակտիվացվում է նաև Մոբայլ Բանկինգ ծառայությունը, որի միջոցով Դուք ցանկացած ժամանակ կարող եք կառավարել Ձեր հաշիվները` օգտագործելով Ձեր բջջային հեռախոսով հասանելի ցանկացած տեսակի ինտերնետային միացում:
Ինչպե՞ս օգտվել
1. Բացել ինտերնետ-բրաուզերը,
2. Հասցեի համար նախատեսված դաշտում մուտքագրել https://internetbank.armbusinessbank.am/internetbank ինտերնետային հասցեն,
3. Համակարգ մուտք գործելու պատուհանում մուտքագրել Բանկի կողմից տրամադրված Օգտագործողի անունը, Գաղտնաբառը (որը կախված Ձեր նախընտրած տարբերակից ստացվում է sms հաղորդագրության կամ OAUTH 2.0 արձանագրությամբ աշխատող ծրագրային ապահովման միջոցով, կամ գներացվում է Digipass սարքի միջոցով)
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք +374 10 59-20-20 հեռախոսահամարով :
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am