ՄՈԲԱՅԼ ԲԱՆՔԻՆԳ

Ի՞նչ է ABB-mobileBank-ը.

ABB-MobileBank հավելվածը Ինտերնետ-բանքինգ ծառայության հեռախոսային տարբերակն է, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած վայրում կառավարել բանկային հաշիվները` օգտագործելով բջջային հեռախոսին հասանելի ցանկացած տեսակի ինտերնետային միացում:

Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս․

  • Կառավարել Ձեր բանկային և քարտային հաշիվները, տեսնել գործարքների պատմությունը,
  • Դիտել Ձեր քարտային գործարքների պատմությունները, տեսնել քարտերի մնացորդները
  • Կցել այլ բանկի քարտ, տեսնել կցված քարտերը
  • Կատարել փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս
  • Կատարել խմբային փոխանցումներ
  • Իրականացնել արտարժույթի փոխանակում
  • Վճարել կոմունալ ծառայությունների դիմաց
  • Վճարել կոմունալ ծառայությունների դիմաց խմբային եղանակով
  • Կատարել բյուջետային փոխանցումներ և ՃՈ տուգանքների վճարումներ
  • Դիտել Ձեր վարկային պարտավորությունները, վարկերի գծով կատարված վճարումները, վճարել վարկերը
  • Դիտել Ձեր ավանդային պայմանագրերը, համալրել ավանդները
  • Գումար փոխանցել Հայբիզնեսբանկ ՓԲԸ հաճախորդներին՝ կոնտակտային տվյալներով (հեռախոսահամար, էլ.փոստ)
  • Ստեղծել ձևանմուշներ՝ կրկնվող գործողությունների համար
  • Բանկ ուղարկել կանխիկացման հայտ
  • Նամակագրություն իրականացնել Բանկի հետ

Առանց հավելվածում գրանցվելու հնարավոր է դիտել․

  • Բանկի մասնաճյուղերի, բանկոմատների և փոխանակման մեքենաների  տեղակայվածությունը, ինչպես նաև նավիգացայի միջոցով գտնել մոտակա մասնաճյուղը կամ բանկոմատը
  • Բանկի ռեկվիզիտները և հեռախոսահամարները
  • ՀՀ ԿԲ կողմից հրապարակված և Բանկի կողմից սահմանված արտարժույթի առք ու վաճառքի փոխանակման փոխարժեքները և  օգտվել արտարժույթի հաշվիչից :

Ինչպե՞ս օգտվել

  1. ABB-MobileBank հավելվածը օգտագործելու համար այն պետք է ներբեռնել AppStore (ios/iphone) կամ Play Market (Android) տիրույթներից,
  2. Մուտքագրել  Բանկի կողմից տրամադրված Օգտագործողի անունը և Գաղտնաբառը (որը կախված Ձեր նախընտրած տարբերակից ստացվում է sms հաղորդագրության կամ OAUTH 2.0 արձանագրությամբ աշխատող ծրագրային ապահովման միջոցով, կամ գներացվում է Digipass սարքի միջոցով)

 

Համակարգի անվտանգությունը: 

Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ: Օգտագործողների նույնականացման և գործարքների իրականացման նպատակով օգտագործվում են VASCO Data Security   ընկերության Digipass սարքերը /տոկենները/:  Digipass սարքերը գեներացնում են  փաստաթղթերը հաստատելու համար անհրաժեշտ միանգամյա գաղտնաբառերը:

Գաղտնաբառը հնարավոր է ստանալ նաև առանց գաղտնաբառ գեներացնող սարքի տրամադրման` SMS հաղորդագրության միջոցով կամ OAUTH 2.0 արձանագրությամբ աշխատող ծրագրային ապահովման միջոցով:

 

Մոբայլ բանկինգ ծառայությունը ակտիվացվում է Ինտերնետ բանկինգ ծառայության հետ զուգահեռ:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք +37410-59-20-20 հեռախոսահամարով

PayX QR կոդով վճարիր հետևյալ հասցեներում

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Մոբայլ Բանկ հավելվածի գաղտնիության քաղաքականությունը

Սակագներ

    
ABB-Mobile-Privacy-Policy.pdf



Թարմացված է` 16.11.2023, 16:21

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք