Գլխավոր / Բանկի Մասին / Ընդհանուր տեղեկություններ
Ընդհանուր տեղեկություններ

Ավելի քան 30 տարի գործող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների և ֆինանսական լուծումների ամբողջական փաթեթ:  

Բանկի պատմությունը սկիզբ է առնում 1991 թվականից, երբ այն հիմնադրվում է որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: 1994 թվականին «Արմինվեստբանկը» վերակազմավորվում է «Հայինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության, 2006 թվականին՝ վերանվանվում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի: 

2007 թվականի ապրիլից Նալբանդյան 48 հասցեում է գտնվում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը: Կառույցը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արժեքավոր  ճարտարապետական հուշարձան է, 1901 թ.՝ Արքունական պալատն ու նահանգական գանձատունը (ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան):

1918 թ. այս շենքում է գտնվել Առաջին հանրապետության ֆինանսների նախարարությունը: Ապա այն դարձել է հիվանդանոց, այնուհետև կրկին այստեղ են տեղավորվել տարբեր վարչական կառույցներ:

1969 թվականին շենքը հանձնվում է ՀԽՍՀ Մթերումների նախարարությանը, որը զբաղվում էր գյուղատնտեսական արտադրանքի, հումքի մթերման և պահպանման հարցերով:

Տասնյակ տարիներ անց, 2009 թվականի սեպտեմբերին, շուրջ 2 տարի տևողությամբ շինարարական աշխատանքներից հետո ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդիսավոր կերպով բացեց  մայրաքաղաքի սրտում գտնվող  վերակառուցված շենքը, որտեղ պահպանելով հին արժեքները՝ ստեղծվել են ժամանակից պայմաններ բարձրակարգ սպասարկման և բանկային այլ ծառայությունների մատուցման համար:

Այսօր արդեն, հիմնադրումից երեք տասնամյակ անց, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, ավանդային պորտֆելի ծավալի ցուցանիշներով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առանցքային է մեր երկրի տարբեր մարզերում և համայնքներում ապրող քաղաքացիների համար ֆինանսական միջնորդությունը հավասարապես հասանելի դարձնելը: Բանկի մասնաճյուղերի զգալի մասը տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում, Արցախի Հանրապետությունում: Բանկը հանդիսանում է SWIFT, Money Gram, InteliExpress, Ria, Unistream միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաեւ մի շարք վճարային համակարգերի անդամ:

Նալբանդյան 46, 48 հասցեներում է գտնվում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը:

Բանկն ունի 54 մասնաճյուղ, որից 24-ը` Երեւանում, 26-ը` ՀՀ մարզերում եւ 4-ը` ԼՂՀ-ում, ինչպես նաև՝ ավելի քան 145 բանկոմատ:

2022թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ բանկն ունի 1099 աշխատակից:

Թարմացված է` 14.11.2022, 11:50

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք