Գլխավոր / Բանկի Մասին / Բանկի պատմությունը
Բանկի պատմությունը

2017-2018թթ

2018 թվական

- Ներդրվել և թողարկվել է VISA International և MasterCard Worldwide  վճարային համակարգերի առցանց վճարումների ընդունման համակարգը 3D secure անվտանգության համակարգի կիրառմամբ:

 

- Բանկի ռիսկային բանկոմատներում տեղադրվել են ներկանյութով դրամատուփեր:

 

- Թարմացվել է Բանկի տերմինալների ծրագրային ապահովումը:

 

- Սկսվել են բանկի սեփական էլեկտրոնային դրամապանակի մշակման աշխատանքները:

 

- 2018թ. ընթացքում կատարվել են աշխատանքներ Բանկում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցվող ծառայությունների կատարելագործման գծով, ինչպես նաև մշակվել և ներդրվել են նոր բանկային ապրանքատեսակներ, որոնցից են «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում, «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում և «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերը:

 

- 2018թ. ընթացքում ուսանողական քարտերի շրջանականերում ընդլայնվել են համագործակցող ուսումնական հաստատությունների ցանկը՝ պայմանագրեր են կնքվել քոլեջների, ուսումնարանների հետ:

 

- ՃՈ հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է նոր պրոեկտ՝ աշխատավարձային նախագծերի գծով և Ճանապարհային ոստիկանների կողմից հավաքագրված գումարների ընդունման և բյուջե փոխանցման գծով:

 

- Պարբերաբար ըստ անհրաժեշտության օպտիմալացվել են բանկում գործող վարկատեսակների տրամադրման գործընթացները, վերանայվել և բարելավվել են գործող վարկատեսակների գծով պայմանները և սակագները (ոսկով վարկեր, անշարժ գույքի գրավով վարկեր, աշխատավարձային նախագծերի շրջանակներում վարկային գծեր և այլն):

 

- Հաճախորդների հեռահար սպասարկման ոլորտում մշակվել և ներդրվել է Մոբայլ Բանքինգ ծառայությունը:

 

- Պարբերաբար բանկային համակարգի վերլուծությունների արդյունքում իրականացվել են սակագների և պրոդուկտների պայմանների վերանայում, մշակվել և լրամշակվել են որոշ ներքին ակտեր:

 

- 2018թ.-ին պայմանագրեր են կնքվել շրջաններում ջրամատարակարման և ջրահեռացան վճարների ընդունման գծով, բնակ շահագործման վճարների և աղբահանության վճարների ընդունման գծով:

 

-2018թ. Ընթացքում Բանկում բացվել են թղթակցային հաշիվներ Москва, Россия, AO RAIFFEISENBANK, Москва, Россия , ТРАНСКАПИТАЛБАНК  ПАО, Москва, Россия (լորո):



 

2017 թվական

- 2017թ-ին կատարվել են աշխատանքներ Բանկում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցվող ծառայությունների կատարելագործման գծով, ինչպես նաև մշակվել և ներդրվել են նոր բանկային  ապրանքատեսակներ, որոնցից են գյուղական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերը, նախաարտահանման ֆինանսավորումը և արտահանման ապահովագրությամբ ֆինանսավորումը:

 

- Բանկը ՀՀ ԿԲ հետ կնքել է Վարկային պայմանագիր` Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսվորվող վարկային ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու վերաբերյալ, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ հետ կնքվել է համագործակցության համաձայնագիր, ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ Գյուղական ֆինանսավորման կառույցի հետ կնքվել է Գյուղական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման վերաբերյալ պայմանագիր, կնքվել են համագործակցության համաձայնագրեր գնահատող ընկերությունների հետ:  

 

- Մանրածախ բիզնեսի զարգացման ոլորտում 2017թ. ընթացքում ներդրվել է նոր ավանդատեսակ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ՈւՍԱՆՈՂ», որը գործել է ակցիայի ձևով: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ՇԱՀԱՎԵՏ» հիմնական ավանդատեսակում կատարվել  են  էական փոփոխություններ տոկոսադրույքների վճարման տեսակների գծով:

 

- Ընդլայնվել են Բանկոմատների ցանկը և աշխարհագրությունը (ավելացվել է թվով 10 ինքնասպասարկման մեքենա):

 

- Հաճախորդների հեռահար սպասարկման ոլորտում մշակվել և տեստավորվել է Մոբայլ Բանքինգ ծառայությումը, որի ներդնումը նախատեսված է 2018թ.-ին:Բանկի կողմից մատուցվող ծառայությունները ինքնաշխատ մեքենաների միջոցով զարգացնելու ուղղությամբ ավելացվել է գործընկերներ ցանկը (բացի ԹելՍել և Իզի Փեյ ընկերությունների տերմինալներից, ծառայությունների մատուցումը հասանելի է նաև   Իդրամ ընկերության տերմինալներով):

 

- Ապահովագրական գործակալական ոլորտում անցում ենք կատարել ASWA համակարգին (ԱՊՊԱ պայմանագրերի կնքման միասնական համակարգ):

 
- 2017թ. Ընթացքում Բանկում բացվել են թղթակցային հաշիվներ ОАО Россельхозбанк, Москва, Россия, Сбербанк России (INR հաշիվ), Банк Открытие, Москва, Россия  և KBC, Belgium:

 

- 2017թ.-ի ընթացքում նաև հաստատվել են միջազգային գործնական հարաբերություններ  հետևյալ բանկերի հետ՝ IIB (Международный инвестиционный банк), Москва (առևտրի ֆինանսավորում), BHF Bank, Գերմանիա (առևտրի ֆինանսավորում) և Československá obchodní banka, a.s., Չեխիա (առևտրի ֆինանսավորում)

2015-2016թթ

2016 թվական

- 2016թ.-ին Բանկը Business & Finance Consulting GmbH ընկերության հետ  կնքել է խորհրդատվական պայմանագիր` «ՀՀ Գյուղատնտեսության Ոլորտի Աջակցում» ծրագրի շրջանակներում խորհրդատվություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև  ՀՀ ԿԲ հետ կնքել է Գլխավոր վարկային պայմանագիր`  «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու վերաբերյալ
- 2016թ.-ին պայմանագրեր են կնքվել շրջաններում աղբահանության և ոռոգման վճարների ընդունման գծով (Հրազդան, Վանաձոր, Արարատ)
- Կնքվել են համայնքային կառավարչական հիմնարկների հետ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր (Մասիսի համայնքներ, Աշտարակի համայնքներ և այլն)
- 2016թ. Ընթացքում Բանկում բացվել են թղթակցային հաշիվներ ՀՀ (Նոստրո-Լորո), Межгосбанк, Москва, Россия (նոստրո),Транскапиталбанк, Москва, Россия (նոստրո) և DBS, Singapour (HDK նոստրո) բանկերի հետ
-2016թ.-ի ընթացքում նաև հաստատվել են միջազգային գործնական հարաբերություններ  հետևյալ բանկերի հետ՝ МТСбанк, Москва, Россия /Գլխավոր պայմանագրի կնքում/, Банк «Национальный Клиринговый Центр (АО)», Москва, Россия /Սպասրկման պայմանագրի կնքում/, Московская валютная биржа, Москва, Россия /մասնակցի իրավունքի ձերքբերում/


 

2015 թվական

- Ներդրվել է նոր ծառայություն՝ TelCell և EasyPay տերմինալների միջոցով Բանկի հաճախորդների հաշիվների և քարտային հաշիվների համալրման գծով
- Կնքվել են համաձայնագրեր Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ նորաբաց մասնաճյուղերում նախկին ՏԳԲ-ների սպասարկման գծով  
- Կորպորատիվ հաճախորդների համար ներդրվել են «Գնման պատվերի ֆինանսավորում» և «Շրջանառու կապիտալի ֆինանսավորում» վարկատեսակները
- Կնքվել են լրացուցիչ համաձայնագրեր գործընկեր Ապահովագրական ընկերությունների հետ /սակագների կամ պայմանների վերաբերյալ/: Ընդլայնվեց Բանկի մասնաճյուղային ցանցը. իրենց գործունեությունը սկսեցին ՙԱրաբկիր՚, ՙԱվան՚, ՙԱպարան՚, ՙՉարբախ՚, ՙՀրազդան՚, ՙՏաշիր՚ և ՙՏերյան՚ մասնաճյուղերը
- Բանկն սկսել է անցում կատարել ՙԱրՔա՚ վճարային քարտերից ՙMasterCard Worldwide՚ և ՙVISA International՚ վճարային համակարգերով քարտերի
- 2015թ. թղթակցային հաշիվներ են բացվել  Bayerische Landesbank  (Bayern LB), Munich, Germany ու ПАО КБ “Еврокоммерц”   բանկերի հետ
- Մեկնարկվել է Իտալական UBI Բանկի հետ իրականացվող վարկավորման ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը
- Մեկնարկվել է Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում վարկեր/վարկային գծերի տրամադրումը
- Առևտրի ֆինանսավորման նպատակով գործարար հարաբերություններ են հաստատվել Գերմանական Bayerische Landesbank  հետ (Գերմանական արտադրության ապրանքների արտահանման ֆինանսավորում) և Գերմանական BHF բանկի հետ (Գերմանական արտադրության ապրանքների արտահանման ֆինանսավորում) և այլն:


 

2013-2014թթ

2014 թվական

* Մեկնարկել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»  ՎՎԿ ՓԲԸ հետ «Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված» ծրագիրը
* Կորպորատիվ հաճախորդների համար մշակվել են «ABB-ՄԻԿՐՈ» և «Բիզնես Էքսպրես» վարկատեսակները
* Ներդրվել է հետֆինանսավորմամբ արտաքին առևտրի իրականացման գործարքներ «Բելառուսիայի Հանրապետության Զարգացման Բանկ» ԲԲԸ հետ իրականացվող վարկային ծրագիրը
* Ֆիզիկական անձ հաճախորդների համար առաջարկվել են նոր “ABB-ՄԻՆԻ” և “ABB-ԱՎՏՈ ԹԱՔՍ” վարկատեսակները
* Մշակվել/ներդրվել է “Ապառիկը տեղում” վարկատեսակ, այդ թվում՝ «ABB-Աչքի Լույս», «ABB-Ապառիկը տեղում», «ABB-Վեգա Ապառիկ» և «ABB-ՎԻՎԱՍԵԼ ապառիկ»
* Ֆակտորինգային գործառնությունները զարգացնելու և ընդլայնելու նպատակով՝ համագործակցության պայմնագրեր են կնքվել մի շարք ընկերությունների հետ
* Գործարկվել են միջազգային արագ դրամական  փոխանցումների “Տանդեմ Թրանսֆերս” և “Կոնվերս Թրանսֆերս” համակարգերը
* Ներդրվել է նոր վճարումների տեսակ` Beeline IP TV /ծառայությունը մատուցվում է ԷՍ ՊԵ ԲԵ ԹԻ ՎԻ ընկերության կողմից/
* Ապահովագրական գործակալական նոր ծառայություններ իրականացնելու նպատակով՝ համագործակցության պայմանագրեր են կնքվել 4 ընկերությունների հետ
* Թղթակցային հաշիվներ են բացվել ռուսական «АКБ ФОРА БАНК» ՓԲԸ, «АНЕЛИК РУ» ԲԲԸ ու «Академрусбанк» ԲԲԸ և լատվիական «Versobank» AS ու «Baltikumsbank» AS բանկերի հետ
* Գործարար հարաբերություններ են հաստատվել «Բելառուսի Զարգացման Բանկի», «Չեխական Արտահանման Բանկի» և իտալական UBI բանկի հետ
* «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատեր  է դարձել Վիտալի Սարգսի Գրիգորյանցը
* «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 5,407,500,000 ՀՀ դրամով
* Մշակվել և ներդրվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի բոնուսային համակարգի կարգը
* «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ընդլայնել է իր կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը՝ բացելով 10 մասնաճյուղ ինչպես Երևանում, այնպես էլ Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերում


 

2013 թվական

* Բանկի կողմից պատվիրվել է MasterCard Worldwide և VISA International  վճարային համակարգերի չիպային քարտերի սեփական պրոցեսինգի համար նախատեսված 12 անուն BIN-երը
* Ավարտին են հասցվել “SIGMA Spa” ընկերության արտադրության “SERV” արտարժույթի փոխանակման մեքենաներով կոմունալ ծառայությունների վճարման ծրագրերի  փորձարկման աշխատանքները  
* Կորպորատիվ հաճախորդների համար ներդրվել են «Գնման պատվերի ֆինանսավորում» և «Շրջանառու կապիտալի ֆինանսավորում» վարկատեսակները
* USAID շրջանակներում ներդրվել է  «Վարկային պորտֆելի երաշխավորություն» DCA ծրագիրը
* Թղթակցային հաշիվներ են բացվել Deutsche Bank Trust Company Americas, New York և  Deutsche Bank Ag Frankfurt, Germany բանկերում
* Ներդրվել է միջազգային արագ դրամական փոխանցման “AVERS” համակարգը
* Ներդրվել են քարտային նոր պրոդուկտներ` “Նպաստի քարտեր”, “My ABB”, “My ABB+” և “ԱՎԻԱ+”
* Հաճախորդներին առաջարկվել են հետևյալ նոր վարկատեսակերը՝ “ABB-ԱՊՊԱռիկ”,  “ABB-Սոցիալական փաթեթ”, “ABB- Էքստրա+”, “ABB- Էքստրա ոսկի”,   “ABB- ԱԳՐՈ ոսկի”
* Սպասարկվել են սոցիալական փաթեթների հաշիվներ
* Մատուցվել են “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ կողմից մատուցվող ռեեստրավարման  և պահառության ծառայությունները
* Ներդրվել է Կուտակային կենսաթոշակային համակարգի սպասարկման ծառայությունը
* Գործարկվել է SMS բանկինգ ծառայության
* Ապահովվել է ԼՂՀ տարածաշրջանի մասնաճյուղերում կոմունալ վճարումների ընդունումը
* Ներդրվել է վարկառուներին ձայնային հաղորդագրությունների ուղարկման ծառայությունը
* Անցկացվել են տարբեր վարկատեսակների և ավանդատեսակների մասով ակցիաներ, գովազդային ակտիվ արշավներ և էքսպոներ
* ISO միջազգային ստանդարտներին համապատասխան մշակվել/լրամշակվել են են ներքին իրավական ակտեր


 

2007-2012թթ

2007 թ . Ստացել է MasterCard վճարային համակարգի ասոցացված անդամի կարգավիճակ,

2007 թ . Կնքվել են վարկային համագործակցության պայմանագրեր Գերմանահայկական Հիմնադրամի “ Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման ” ծրագրի (KFW), Համաշխարհային Բանկի “ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ” ծրագրի, Արցախի Ներդրումային Հիմնադրամի “ Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության աջակցության ” ծրագրի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի “Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ” ծրագրի գրասենյակների հետ,

2007 թ . Տեղադրվել և գործարկվել են ՀՀ բանկային շուկայում նմանը չունեցող Արտարժույթի փոխանակման մեքենաներ,

2007 թ . Բացվել են “Վանաձոր” , “Թալին”, “Մալաթիա”, “Գյումրի”, “Նորք - Մարաշ”, “Վարդանանց”, “Ստեփանակերտ” , “Քաջարան” մասնաճյուղերը,

2007 թ . Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տեղի ունեցավ “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ” ՓԲԸ - ի կանոնադրական կապիտալի համալրում 2,6 մլրդ . դրամով,

2008 թ . Վարկային համագործակցության պայմանագրեր են կնքվել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ՁԱԿ) հիմնադրամի և Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան “Ջրից դեպի շուկա” ծրագրի գրասենյակների հետ,

2008 թ . Բանկը սկսել է համագործակցել Idram վճարային համակարգի հետ,

2008 թ . Բանկին շնորհվել է VISA International համակարգի անդամակցության և ասոցացված անդամի կարգավիճակ

2008 թ . Բանկը ստացել է  MasterCard վճարային համակարգի չիպային քարտեր թողարկելու հավաստագիր

2008 թ . Բանկը թղթակցային հարաբերություններ է հաստատել RAIFFEISENBANK AUSTRIA ZAO բանկի hետ,

2008 թ . Շահագործվել են 2007թ.-ի դեկտեմբեր ամսին գրանցված   “Խորենացի”, “Նոր - Նորք”, “Շենգավիթ” և “Կիևյան” մասնաճյուղերը և բացվել են “Մարտունի”, ”Հադրութ”, “Մարտակերտ”, “Ասկերան” և “Արմավիր” մասնաճյուղերը,

2008 թ . Բանկը 2008 թվականի վերջին ձեռնամուխ է եղել ISO 9001-2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման գործընթացին, 

2008 թ .  Կատարվել է Սայաթ-Նովայի արձանի վերանորոգման աշխատանքներ

2009 թ . Բացվել են “ Արցախ”, “Էրեբունի”, “Նորագավիթ”, “Արարատ” և “Անի” մասնաճյուղերը,

2009 թ . Բաժնետերերի  ընդհանուր ժողովի որոշմամբ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 8.450.000 հազ . դրամով ,

2009 թ . Բանկի Գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Նալբանդյան 48 հասցեում գտնվող նորակառույց շենք ` ապահովված ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման և հաճախորդների բարձր մակարդակով սպասարկման համար անհրաժեշտ պայմաններով ,

2009 թ . Բանկը սկսել է MasterCard վճարային համակարգի չիպային քարտերի և VISA Internarional վճարային համակարգի քարտերի թողարկման գործընթացը,

2009 թ . Կնքվել են վարկային համագործակցության պայմանագրեր Գերմանահայկական Հիմնադրամի “ Տնտեսության կայունացման վարկավորման ” ծրագրի շրջանակներում , “ Ազգային հիփոթեքային ընկերություն ” ՈւՎԿ ՓԲԸ - ի հետ , ԼՂՀ - ում ` “ Գյուղի և գյուղա - տնտեսության աջակցության հիմնադրամ ” - ի և “ Ֆիդես հիպոթեքային ընկերություն ” ՓԲԸ-ի հետ,

2009 թ . Բանկը սկսել է իրականացնել լիզինգային ֆինանսավորում,

2009 թ . Տարվա վերջին բանկը ձեռնամուխ է եղել “ Migom ” փոխանցումների համակարգի ներդրման գործընթացին,

2009 թ . Բանկում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման գործընթացն ապահովելու ուղղությամբ:

2010 թ . Բանկը անցնում է բիզնես պրոցեսների սպասարկման ամպային ( Cloud ) տեխնոլոգիայի

2010 թ . Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել մի շարք կազմակերպությունների հետ` տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում վարկավորում իրականացնելու նպատակով, որոնցից են Գերմանական KFW բանկի կողմից ֆինանսավորվող Գերմանահայկական Հիմնադրամի “Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգիայի խրախուսում” ծրագիրը, Համաշխարհային բանկի “ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության” ծրագիրը, “Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան” պետական նպատակային  ծրագիրը, ինչպես նաև  համագործակցության վարկային պայմանագիր է կնքել Եվրասիական զարգացման բանկի հետ:

2010 թ . Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել մի շարք ապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են ՌԵՍՈ Ապահովագրական ՓԲԸ, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ՓԲԸ, ԻՆԳՈ-ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ՓԲԸ, ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ Ապահովագրական ՓԲԸ և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ՓԲԸ:

2010 թ . Certification International (UK) Limited կազմակերպության կողմից “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ” ՓԲԸ - ի գլխամասային գրասենյակին և մասնաճյուղային ցանցին շնորհվեց ISO 9001:2008 Որակի կառավարման հավաստագիր:

2010 թ . Բանկը թղթակցային հարաբերություններ է հաստատել լատվիական NORVIK BANKA- ի (նոստրո հաշիվ)  հետ,

2010 թ . Բանկի մասնաճյուղային ցանցը ավելացել է 3-ով` “Խաչեն”, “Վարդենիս” և “Նոր-Հաճըն” մասնաճյուղեր,

2010 թ . Բանկը իր դրամական փոխանցումների միջազգային համակարգում ավելացրել է INTEREXPRESS  փոխանցումների համակարգը

2010 թ . Ներդրվել է INTERNET-BANKING համակարգը

2010 թ . Բանկի վեբ-կայքը լիովին ձևափոխվել է և ստացել նոր տեսք,

2011 թ . Բանկը սկսել է թողարկել ԱրՔա Կենսաթոշակային քարտերը

2011 թ . Մշակվել և թողարկվել է հատուկ կանանց համար նախատեսված “LADY” և “LADY GOLD” պլաստիկ քարտերը

2011 թ Բանկը սկսել է իրականացնել պարտքի կամ առևտրային գործվածքների ֆինանսավորում (ֆակտորինգ), American Express ճանապարհային չեկերի և Habib Bank-ի բանկային չեկերի վաճառք, առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում,

2011 թ Ներդրվել է MOBILE-BANKING համակարգը

2011 թ Բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը՝ ՀՀ տարածքում բացելով "Ագարակ" և "Աբովյան" մասնաճյուղերը, իսկ ԼՂՀ տարածքում՝ "Շուշի" մասնաճյուղը,

2011 թ Բանկը ստացել է VISA International վճարային համակարգի լիիրավ անդամի կարգավիճակ և արդեն սկսել VISA վճարային համակարգի Platinium և Infinite քարտերի տրամադրման գործընթացը,

2011 թ ISO 27001-2005-ի և ՀՀ կենտրոնական բանկի պահանջների համապատասխան ստեղծվել է սերվերային պահուստային կենտրոն, վերջինս թույլ կտա ապահովել Բանկի գործունեությունը արտակարգ իրավիճակների ժամանակ,

2011 թ Դեկտեմբերի 19-ին Բանկի միակ բաժնետեր "Քրիստի Մենեջմենթ" ընկերությունը համալրեց Բանկի կանոնադրական կապիտալը 4 մլրդ. 50 միլիոն դրամով, արդյունքում Բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմեց 17 մլրդ. 500 միլիոն դրամ:

2012թ. Բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը` Երևան քաղաքում բացելով  Սեբաստիա և Քանաքեռ մասնաճյուղերը, իսկ Դիլիջան քաղաքում` Դիլիջան մասնաճյուղը:

2012թ. Բանկը նոր համագործակցության պայմանագրեր է կնքել CoinStar, RIA, Unistream և Intelexpress միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի հետ:

2012թ. Բանկը թղթակցային հաշիվներ է բացել Bank of Georgia (Georgia, Tbilisi) և Raiffeisen Bank International AG (Austria, Vienna) բանկերում:

2012թ. Commerzbank-ի կողմից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ին շնորհվել է ՙԼավագույն Բանկ՚ մրցանակը` SWIFT համակարգով կատարված միջազգային փոխանցումների ամենաբարձր որակն ապահովելու համար:

2012թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի կողմից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում:

2012թ.  ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հետ կնքվել է Վարկային պորտֆելի երաշխավորության համաձայնագիր և ՙԶեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր:

2012թ.  Բանկը ստացել է MasterCard Worldwide վճարային համակարգի լիիրավ անդամի կարգավիճակ:

2012թ.  Բանկը, համագործակցելով Czech Airlines ավիաընկերության հետ, սկսել է թողարկել բոնուսային մղոններ կուտակող և մի շարք այլ հնարավորություններ ընձեռող VISA քարտեր:

2012թ.  Բանկը սկսել է ավտովարկեր տրամադրել Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի շրջանակներում:

2012թ.  Բանկը գործակալության պայմանագրեր է կնքել թվով 4 ապահովագրական ընկերությունների հետ  (ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ, ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ  ԱՍՊԸ, ՌԵՍՈ ԱՓԲԸ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ)` դառնալով այդ ապահովագրական ընկերությունների գործակալ:

2012թ. Բանկը սկսել է իրականացնել ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք:

2012թ. Բանկում աշխատանքներ են տարվել ISO/IEC 27001:2005 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ:

 

1991-2006թթ

1991 թ .  Հիմնադրվել է որպես “ Արմինվեստբանկ ” փայատիրական բանկ,

1991 թ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա   ( Լիցենզիա թիվ 40), 

1994 թ   . “Արմինվեստբանկ” փայատիրական բանկը վերակազմավորվել է որպես “Հայինվեստբանկ” փակ բաժնետիրական ընկերություն,

1994 թ   .   Դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի անդամ, 

199 5 թ   . Դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ,

1998 թ   .  Միացել է Bankmail էլեկտրոնային վճարային համակարգին,

1998 թ   . Շնորհվել է դիլերի կարգավիճակ ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում գործառնություններ կատարելու համար,

2000 թ   .   Անդամակցել է Western Union միջազգային վճարային համակարգին,

2004 թ   .   Դարձել է “ Հայինկասացիա ” ՓԲԸ - ի բաժնետեր,

2006 թ   . Բանկի նոր բաժնետերեր են դարձել “ Ուկրպրոմբանկ ” ՍՊԸ , “ ԱԼՖԱ - ԳԱՐԱՆՏ ” ՍՊԸ ապահովագրական ընկերությունը և “ Քրիստի Մենջմենթ ” ընկերությունը,

2006 թ   .  Անդամակցել է SWIFT համակարգին,

2006 թ. Հանդիսացել է “ ԱրՔա ” ՓԲԸ - ի թողարկող և սպասարկող անդամ,

2006 թ . Վերանվանվել է “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ” ՓԲԸ - ի,

2006 թ . Բացվել է “ Կենտրոն ” մասնաճյուղը,

2006 թ . Անդամակցել է “ Անելիք ” համակարգին,


Թարմացված է` 26.10.2022, 11:14

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք