ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հետ կնքված պայմանագրի համաձայն հանդիսանում է Կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատոր և 2013 թվականի դեկտեմբերի 10-ից կատարում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակիցների սպասարկում:
Հաշվի օպերատորների միջոցով 1974թ հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները) կարող են ընտրել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ, հետագայում փոխել այն, իրականացնել փայերի փոխանակում կամ տեղեկատվություն ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ, կարող են անձնական տվյալներում փոփոխություն կատարել, հետագայում ընտրել կենսաթոշակի ստացման եղանակ եւ այլն:
Պարտադիր կուտակային բաղադրիչին կարելի է միանալ նաև կամավորության սկզբունքով, որին կարող է անդամակցել ցանկացած անձ՝ անկախ տարիքից: Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միանալու մասին որոշումը վերջնական է, և մասնակիցները հետագայում չեն կարող հրաժարվել մասնակցությունից:
Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր ակտիվ ֆոնդի կառավարչին/կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշա-կային ֆոնդը և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում, որից հետո Ձեր հետագա կուտակային վճարները կուղղվեն Ձեր կողմից ընտրված նոր ֆոնդին:
2015թ-ից Դուք կարող եք ցանկացած պահի մարել համապատասխան ֆոնդերում կուտակված փայերը և մարված փայերի արժեքին համապատասխան ձեռք բերել փայեր այլ ֆոնդերում՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵԹԵ ԴՈՒՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՊԱ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ:
Ներկայումս գործում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն ստացած հետևյալ ընկերությունները`
1. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
2. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝
- ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային,
- ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական,
- ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերության կողմից առաջարկվող ֆոնդերի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Վ.Սարգսյան 10, 118 տարածք
Հեռախոս՝ +374 10 31-88-88
Կայք՝ www.amundi-acba.am
«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝
- Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային,
- Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական,
- Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված:
«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կողմից առաջարկվող ֆոնդերի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ:
«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող. 37
Հեռախոս՝ +374 10 56-99-21
Էլ. Փոստ՝ info@c-quadrat-ampega.am
Կայք՝ www.c-quadrat-ampega.am
Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են նաև մուտք գործել նաև www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը:
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր, կամ զանգահարել թեժ գծի անվճար հեռախոսահամարով` 114 (մարզերից` 0 800 114), ինչպես նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ (+37410) 59 20 20 հեռախոսահամարով:
Հանդիսանալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակից, Բանկում իրականացվող գործառնությունների ցանկին կարող եք տեղեկանալ այստեղ:
Մինչև 31.03.2014թ. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ տվյալ գործառնությունների գծով սպասարկումը իրականացվում է անվճար:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի Մասնակիցների սպասարկումը կատարվում է Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐ
· ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԸՆՏՐԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ
· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ
· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ
· ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ
· ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
· ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ
· ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ
· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ
· ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ
· ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ/ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am