Գլխավոր / Ծառայություններ / Հաշիվների բացում եվ սպասարկում
Հաշիվների բացում եվ սպասարկում

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

Հայբիզնեսբանկը իրականացնում է հաշիվների բացում և սպասարկում ՀՀ դրամով և արտարժույթով: Բանկն առաջարկում է բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների լայն շրջանակ` միջոցների կանխիկ մուտքագրում և ելքագրում, անկանխիկ փոխարկային գործառնություններ, փոխանցումներ հաշվից ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՇԻՎ

Սոցիալական փաթեթի հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են ՀՀ պետական մարմիններում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողներին ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթների գումարները:

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ՀԱՇԻՎ

Պետական աջակցության հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները:

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակներում իրականացնում է «Միանվագ դրամական վճարների (նպաստների և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված գումարների) սպասարկման բանկային հաշիվների բացում և սպասարկում:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ և ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՇԻՎ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակներում իրականացնում է կենսաթոշակների և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված պարբերական դրամական վճարների սպասարկման բանկային հաշիվների բացում և սպասարկում:

 

    
Account-opening-rules-ARM-13122023.pdf



    
Demand-deposit-ARM-13122023.pdf



    
Documents-list-bank-account-Arm-13122023.pdf



    
List-of-documents-for-opening-an-account-Arm-13122023.pdf



    
Social-account-newsletter-Arm-13122023.pdf



    
list-of-bank-account-documents-of-individuals-Arm-13122023.pdf



    
One-time-cash-payments-Arm-13122023.pdf



    
List-of-documents-State-assistance-account-Arm-13122023.pdf



    
INFORMATION-SUMMARY-State-assistance-account-Arm-13122023.pdf



    
Social-package-account-Arm-13122023.pdf



    
List-of-documents-Social-package-account-Arm-13122023.pdf



    
SAVINGS-ACCOUNT-TERMS-AND-RATES-Arm-13122023.pdf



    
INFORMATION-SUMMARY-SAVINGS-ACCOUNT-TERMS-AND-RATES-Arm-13122023.pdf



Թարմացված է` 13.12.2023, 14:38

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք