ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Հայբիզնեսբանկը ներկայացնում է VISA վճարահաշվարկային համակարգի VISA Classic քարտատեսակը՝
Visa Classic քարտը ունիվերսալ վճարային գործիք է, որը ընդունվում է աշխարհի ցանկացած կետում, որոնք նշված են Visa ապրանքանշանով, ներառյալ բանկոմատները, իրական և վիրտուալ խանութները: Այն նաև հարմար է միջին եկամուտ ունեցող սպառողների համար, քանի որ ապահովում է հարմարավետություն, ընտրություն և ֆինանսական ճկունություն:Քարտը հնարավոր է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:VISA Classic քարտերը առանց հպման չիպային քարտեր են, տրամադրվում են հետևյալ արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի:
Visa Classic քարտը հաճախորդին տալիս է մի շարք անհերքելի առավելություններ՝
- ընդունվում է ամբողջ աշխարհում (Visa նշումով կետերում)
- կարելի է կանխիկացնել ցանկացած բանկոմատում, այդ թվում արտասահմանում (Visa նշումով կետերում)
- բարձր մակարդակի անվտանգություն և վերահսկողություն
- առցանց օգտագործման հնարավորություն
- քարտը կարող եք օգտագործել հյուրանոցային համարի ամրագրման և ավտոմեքենայի վարձակալության համար
VISA Classic քարտերը կարող են լինել ինչպես վարկային, սահմանաչափով, այպես էլ առանց վարկային սահմանաչափի:
Քարտը կարող է օգտագործվել նաև որպես աշխատավարձային քարտ` քարտապանը կարող է իր աշխատավարձը ստանալ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ում բացված քարտային հաշվին և օգտվել քարտերի ընձեռած հնարավորություններից:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am