VISA Infinite

 Visa Infinite քարտը սահմանում է անհատականացված սպասարկման նոր ստանդարտ' ապահովելով բացառիկ առավելությունների հասանելիություն, ճանապարհորդության և գնումների   պաշտպանություն:

Visa Infinite Visa միջազգային վճարային համակարգի ամենահեղինակավոր քարտն է, որը նախատեսված է բարձր եկամուտներ ունեցող, ապահովված և պահանջկոտ անձանց համար:

Visa Infinite վճարային քարտերը պրեմիում դասի քարտեր են,  որոնք հնարավորություն են ընձեռում օգտվել լավագույնից: Այն ներառում է հատուկ արտոնությունների մի ամբողջ փաթեթ` ուղևորությունների,  ռեստորանների,գնումների, սպորտի, երաժշտության, արկածների և կյանքի այլ վայելքների համար.

♦ հատուկ արտոնություններ Լյուքս կարգի հյուրանոցներում (Visa Luxury Hotels Collection)

մինչև 75% զեղչ աշխարհի 50.000 հյուրանոցներում 

♦ միջազգային աջակցման ցանց (GCAS)

- տեղեկատվության տրամադրում և խորհրդատվության մատուցում

- կորցրած կամ գողացված քարտի մասին տեղեկացում

- քարտի շտապ փոխարինում նոր քարտով

- կանխիկի շտապ տրամադրում քարտի բացակայության դեպքում

♦ բժշկական և իրավաբանական հարցերով խորհրդատվություն

քարտով կատարված գնումների ավտոմատ ապահովագրում և երկարաձգված երաշխիք  

♦ միջազգային մակարդակի զեղչային ծրագիր և խնայողությունների հնարավորություն:

 

Քարտը իր մեջ ներառում է հատուկ Visa Infinite քարտերի համար մշակված ապահովագրական ծրագիրը և ընձեռում է բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Այս հավելյալ ծառայությունը հնարավորություն է տալիս Ձեզ  վստահությամբ մեկնելու աշխարհի ցանկացած երկիր` համոզված լինելով, որ Ձեր գրեթե բոլոր ցանկությունները իրագործելի են:

Visa Infinite քարտապանների համար գործում է անվճար այցելություններ (տարվա մեջ 6 անգամ)  օդանավակայանների Lounge Key սպասասրահներ

 

Visa Infinite քարտի հետ զուգահեռ անվճար տրամադրվում է Priority Pass ծրագրի անդամակցության քարտ, որը հնարավորություն է ընձեռում մուտք գործել օդանավակայանների աշխարհում ավելի քան 900 VIP հանգստի գոտիներ, վճարելով սահմանված սակագինը:

 

Visa Infinite քարտապանների համար նախատեսված արտոնությունների ծրագրին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Visa Infinite քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք http://www.visapremium.com/ կայք:

 

 

 

ՍԱԿԱԳՆԵՐ

Թարմացված է` 29.07.2021, 17:16

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերադառնալ նոր կայք